Փոխնախարար. շուրջ 20 հազար արցախցի աշխատանքի է տեղավորվել, մի քանի հարյուր մարդ դիմել է բնակարաններով ապահովման ծրագրին մասնակցելու համար
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 հազար մարդ աշխատանքի է տեղավորվել Հայաստանում։ Բացի այդ, արդեն մի քանի հարյուր արցախցիներ դիմել են բնակարանով ապահովելու կառավարության ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

«Զինապահ» հիմնադրամի շահառու զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության դեպքում առաջարկվում է հատուցման գումարները վճարել նախկին չափով
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հուլիսի 10-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այդ մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Քննարկվել են "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի չորրորդ հատվածի կառուցման նախագծի մանրամասները
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո.«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և հիմնադրամի աշխատակիցները հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հետ։

Չինական China Southern Airlines ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել դեպի Երեւան
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո. Առաջին անգամ ուղիղ չվերթներ կիրականացվեն Երեւանից դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: Այդ մասին հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ը:

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն. հայկական արբանյակները ոչ ոքի չեն խանգարում
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024,

Արմինֆո.«Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը հաղորդագրություն է տարածել, որում հերքում է հայկական թերթերից մեկի տեղեկատվությունն այն մասին, թե հայկական թռչող սարքերը խանգարում են այլ երկրների արբանյակներին, եւ այդ երկրներն, իբր, դիմել են Հայաստանին՝ դրանք հեռացնելու խնդրանքով:

Ստացիր նվեր 3000 idcoin՝ սինքրոնացնելով Իդրամի և IDBank-ի հաշիվներդ
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հիշում ես, չէ՞, որ ասում էինք IDBank-ը հավատարմության նոր թվային միավոր ունի՝ idcoin. հիմա եկել է պահը քեզ շնորհակալություն ասելու։

Արմսվիսբանկը եվ Արմենիա Ինշուրանսը հուշագիր են ստորագրել
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.ԱրմՍվիսԲանկը և Արմենիա Ինշուրանսը Լիզինգի առարկայի ձեռքբերման ֆինանսավորման շրջանակներում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ԱրմՍվիսԲանկի և Արմենիա Ինշուրանսի համատեղ համագործակցության արդյունքում հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու Լիզինգի կանխավճարի կամավոր ապահովագրությունից:

Կցորդ. Մոտ 1000 հայկական բեռնատարներ սպասում են «Լարսով» անցնելուն
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.Շուրջ 1000 բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետով անցնելուն՝ ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

Կես տարվա ընթացքում Հայաստան է այցելել 964 հազար զբոսաշրջիկ, ինչը 4%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 964 հազար զբոսաշրջիկ, ինչը 4%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Այդ մասին հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ վկայակոչելով Զբոսաշրջության կոմիտեի տվյալները։

Գյումրիում կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո. Օրերս Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում  կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը՝ միավորելով տարբեր ընկերությունների, ստարտափների, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետների: Ֆորումի նպատակը տեխնոլոգիական ոլորտի համաչափ զարգացումն է ամբողջ Հայաստանում։

Կարևորվել է տարածաշրջանային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեկ տարում աճել է 3% - ով
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2024թ. հունվար-մայիսին աճել է տարեկան 3%-ով (մեկ տարի առաջվա 3,1% անկման դիմաց)՝ կազմելով

Հայաստանի մետալուրգիական ոլորտն անկումից հասել է երկնիշ աճի
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հայաստանի մետալուրգիական ոլորտը 2024թ. հունվար-մայիս ամիսներին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 17%-ով (Մեկ տարի առաջվա 21% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտուրը շարունակում է աճել բարձր տեմպերով, և շարժիչ ուժն այժմ ներմուծումն է
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հայաստանի արտաքին առևտուրը հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ 2024 թվականի հունվար-մայիսի արդյունքներով շարունակել է աճել բարձր տեմպերով ՝ 2,8 անգամ (մեկ տարի առաջվա 2 անգամի դիմաց) ՝ ապահովելով 7,5 մլրդ դոլար ծավալ։ Սակայն առևտրաշրջանառության աճի դրայվերն այժմ ներմուծումն է, մինչդեռ, մեկ տարի առաջ գերակշռում էր արտահանումը։

Արդյունաբերական հատվածի աճը կտրուկ արագացել է
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հայաստանի արդյունաբերական հատվածի  աճը 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին արագացել է 3% - ից մինչև 22%՝ ապահովելով 1.2 տրլն դրամ ծավալ։ (ավելի քան 2.9 մլրդ դոլար): Նման դինամիկան հրահրվել է մշակող արդյունաբերության աճի զգալի արագացմամբ՝ հանքարդյունաբերության ոլորտի անկման պահպանման պայմաններում։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն մայիսին արդյունաբերական արտադրության ծավալը 0կրճատվել է 0,2 տոկոսով՝ մինչև 229,7 մլրդ դրամ (592.3 մլն դոլար)։

Armenian Airlines ավիաընկերությունը գործարկել է Երևան-Ուֆա-Երևան չվերթը
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.Armenian Airlines ավիաընկերությունը սկսել է չվերթներ իրականացնել Երևան-Ուֆա-Երևան ուղղությամբ: Այդ մասին հաղորդում են "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ից:

Հայաստանում գործազրկության մակարդակն աճել է
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 15,5%, մինչդեռ, մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում գործազրկության ցուցանիշը փոքր - ինչ ցածր էր՝ 13,7%: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի տնտեսությունը շատ խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ. ԿԶԵՀ
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը փոքր-ինչ կդանդաղի, բայց կպահպանվի բարձր մակարդակում՝ 6,3 տոկոս։ Այդ մասին ասվու0մ է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) 2024 թվականի ամառվա տարածաշրջանային տնտեսական ամփոփագրում։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը սկսել է դանդաղել
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-մայիսին դանդաղել է մինչև 11,2% տարեկան (2023թ.նույն ժամանակահատվածի 12,5% - ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, Այժմ աճի շարժիչ ուժն արդյունաբերական հատվածն է։ Ինչպես վկայում են ՀՀ վՎիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել են ռոբոտատեխնիկայի զարգացման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունները
 Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23