Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանը մտադիր է Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 40 մլն դոլար վարկ ներգրավել երեք էլեկտրական ենթակայանների վերակառուցման համար: Բանկի հետ համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում: |
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Team Telecom Armenia-ի և Թումոյի միջև ռազմավարական գործընկերությունն ընդլայնվում է՝ ներառելով ևս մեկ կրթական նախագիծ։ Խոսքը Թումո ճամբարի մասին է, որի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում տարաբնույթ հմտություններ ու գիտելիքներ, հաստատում կապեր ամբողջ աշխարհից պատանիների հետ, ինչպես նաև վայելում ակտիվ մշակութային և ժամանցային ծրագիր: Team-ի աջակցության շնորհիվ այս տարի ամառային ճամբարին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև արցախցի պատանիներ։ |
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
|
Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանում 120 հազար հայտարարատու-ֆիզիկական անձանցից 2023 թվականին ստացած եկամուտների համար հաշվետու է եղել 53 հազարից մի փոքր ավելի մարդ։ Այս մասին հաղորդել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից՝ ԱրմԻնֆո-ի գրավոր հարցմանն ի պատասխան: Ընդ որում, հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հուլիսի 22-ին ։ |
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանում որոշակի առումով դիտվում է արտահանման և ներմուծման նվազման միտում, այն դեպքում, երբ անցած տարին առանձնահատուկ էր վերաարտահանման համատեքստում։ Այդ մասին հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, մեկնաբանելով օրեր առաջ հրապարակված ուսումնասիրությունը, որում նշվում էր, որ առանց ոսկու վերաարտահանման մասնաբաժինը հաշվի առնելու, արտահանումը կրճատվել է 15,6 տոկոսով, իսկ ներմուծումը ՝ 10 տոկոսով։ |
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի գնահատմամբ ՝ վերաֆինանսավորման ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետ հեռանկարում գնաճի նպատակային մակարդակը (4%) եւ գների կայունությունն ապահովելու համար: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ հուլիսի 30 - ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով առանցքային տոկոսադրույքը հերթական անգամ 0,25 տ.կ. - ով ՝ մինչև 7,75% նվազեցնելու կարգավորիչի որոշման հիմնավորումը: |
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. Հայաստանի միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երեք համաձայնագիր է ստորագրել Չինաստանի երկու քաղաքների՝ Նինգբոյի (3 մլն բնակչությամբ) և Չանչունի (15 մլն բնակչությամբ) հետ: Այդ մասին հուլիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։ |
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. 2015 թվականից ի վեր հայ - ամերիկյան բիզնես կամուրջ երկկողմ կապերի խթանման ծրագրին մասնակցել են ավելի քան 500 հայ գործարարներ, ինչի հետևանքով ԱՄՆ շուկա նրանց արտահանման ծավալներն աճել են 73% - ով: Այդ մասին հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Միջազգային կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը։ |
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական Բանկ շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. այս անգամ՝ ևս 0.25 տոկոսային կետով՝ 8%-ից մինչև 7,75%: Սա առանցքային տոկոսադրույքների արդեն հինգերորդ իջեցումն է ընթացիկ տարում, ընդհանուր առմամբ՝ 1,5 տ. կ .(2023թ. դեկտեմբերի 9,25%-ից): Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման մասին որոշումը կայացվել է հուլիսի 30-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում: |
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
|
Երեքշաբթի, 30 Հուլիսի 2024,
Արմինֆո. "Ռոսատոմ Սերվիս" ԲԸ, որը մտնում է "Ռոսատոմ" պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մեջ, նմուշ- վկաներ է տեղադրել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի կորպուսում։ Աշխատանքն կատարվել է ներկա պահին իրականացվող պլանային-նախազգուշական վերանորոգման շրջանակում: Այդ մասին հաղորդել է պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը: |