Ստեղծվող "Երևան համաշխարհային առեւտրի կենտրոն" ՓԲԸ կանոնադրական կապիտալում ֆինանսական միջոցների ներդրման ժամկետները հետաձգվում են 15 օրով
 Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Ստեղծվող "Երևան համաշխարհային առևտրի կենտրոն" ՓԲԸ կանոնադրական կապիտալում ֆինանսական միջոցների ներդրման ժամկետները հետաձգվում են 15 օրով: Այդ մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության օգոստոսի 15-ի նիստում ։

Հայաստանի Կենտրոնական բանկն օգոստոսի 15-ից շրջանառության մեջ է դնում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման թղթադրամներ
 Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2024,

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2024 թ. օգոստոսի 15-ից շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ և 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները, որոնք ՀՀ տարածքում հանդիսանում են օրինական վճարամիջոց և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:

Մինչեւ 2030 թվականը «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (OVIO) ընկերության ներդրումների ծավալը կկազմի 11,1 մլրդ դրամ
 Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 14-ին այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ (OVIO), որտեղ գործարկվել է ՀՀ-ում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը։

Օրը Իդրամի հետ՝ աշխատակիցների աչքերով
 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Իդրամ ամենուր է․ սա նշանակում է, որ բացարձակ ամեն տեսակի վճարում հնարավոր է կատարել Իդրամով՝ կազմակերպելով կենցաղն առանց դրամապանակի։

 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024,

Արմինֆո.

Հայաստանում կրճատվում է STEM մասնագիտություններով սովորողների թիվը. ACSES
 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024,

Արմինֆո. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը STEM շրջանավարտների թիվն է՝ վերջին 10-ամյակում այն էականորեն նվազել է, կրթության որակի մասին էլ լռում եմ», -  «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը:

Հայաստանի տնտեսությունը 0,63%-ով կաճի Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հաշվին
 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 0,63 տոկոսով: Այդ մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտությունում:

IDBank-ն ու Իդրամը՝ Հորիզոն ճամբարում․ Մի դրամի ուժը
 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Օգոստոսի 7-ին IDBank-ի և Իդրամի աշխատակիցները Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կազմակերպված «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարի հյուրերն էին։ Ճամբարի գլխավոր աջակից «Մի դրամի ուժը» հունիսին հավաքագրված ողջ հասույթը՝  4․046․161 դրամ, ուղղել էր ճամբարին, որի շնորհիվ մարզաբնակ, ինչպես նաև Արցախից ու Ջավախքից 14-19 տարեկան շուրջ 100 երիտասարդներ հնարավորություն ունեցան զարգացնելու իրենց առաջնորդական հմտությունները, շփվել ոլորտի մասնագետների հետ և արժեքավոր կապեր ստեղծել։

 Ինչպես է օղակը սեղմվում Հայաստանի բիզնեսի շուրջ, կամ` երբ տնտեսության վերաբերյալ որոշումներ են կայացվում քաղաքական նկատառումներից ելնելով․Դավիթ Անանյան
 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը կարծում է, որ քրեական պատասխանատվությունից ազատելու խրախուսական նորմերի վերացման վերաբերյալ ՊԵԿ-ի վերջին օրենսդրական նախաձեռնությունը կարող է "վատ նախադեպ" դառնալ, հանգեցնել բիզնեսի համար անորոշության եւ խոչընդոտների ստեղծման, ինչն, իր հերթին, բացասական ազդեցություն կունենա տնտեսական կայունության եւ համակարգի նկատմամբ գործարարների իրավական վստահության վրա:

ԵԱԶԲ մակրոամփոփագիր. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի առաջին եռամսյակում աճել է տարեկան 10,4%-ով՝ արդյունաբերական հատվածում աճի շնորհիվ
 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) անդամ երկրների մեծ մասում պահպանվում է բարձր աճը. ԵԱԶԲ գործառնությունների տարածաշրջանի համախառն ՀՆԱ-ն 2024 թվականի հունվար - հունիս ամիսների արդյունքներով աճել է 4,6% - ով ՝ 2023 թվականի 3,9% աճից հետո։ Այդ մասին են վկայում բանկի 6 մասնակից պետությունների վերաբերյալ մակրոտնտեսական հետազոտության տվյալները, որոնք պատրաստել են ԵԱԶԲ վերլուծաբանները։

Բանտի սպառնալիք՝ և կավարտվի Հայաստանի տնտեսությունը. Վահրամ Միրաքյան
 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024,

Արմինֆո. ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել: Այդ մասին ահազանգում է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը։

Վահան Քերոբյան. Մենք մեր ձեռքով Վրաստանին "նվիրեցինք" ՏՏ ոլորտը
 Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024,

Արմինֆո.Այս տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտը կրճատվել է մոտ 13%-ով։ Դրա հիմնական պատճառը, ինչպես կարծում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը,  մեզ ընձեռնված հնարավորությունները բաց թողնելն է։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարություն. "Սեւծովյան ստորջրյա մալուխ" նախագիծն արժանացել է միջազգային փորձագետների հավանությանը
 Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաղորդում է, որ միջազգային հետազոտությունը հեռանկարային է ճանաչել Սեւ ծովում ստորջրյա էներգետիկ մալուխի նախագիծը ("Սեւծովյան ստորջրյա մալուխ", Black Sea Energy Submarine Cable, BSSC): Ինչպես  հաղորդում է "Բիզնես Գրուզիա"-ն, փորձագետները նախապատրաստել են նաեւ նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Վարչապետին ներկայացվել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
 Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները, ընթացիկ հիմնական արդյունքները, ինչպես նաև 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի եկամուտներն ու կապիտալ ծախսերի կատարողականը:

Հոկտեմբերից կդադարեցվի պետական ծրագրով կոմունալ ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումներից հետվճարի հաշվարկումը
 Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Կենսաթոշակառուներին և նպաստառուներին սեպտեմբերին հետվճար կհաշվարկվի՝ օգոստոսին կոմունալ ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումներից դիմաց: Սակայն արդեն հոկտեմբերից այդ գծով փոխհատուցումը կդադարեցվի, հաղորդում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

Team ընկերությունը հայտարարում է նոր ակցիայի մասին, որի շրջանակում կարելի է ձեռք բերել Honor 200 Lite սմարթֆոն և մասնակցել դեպի Եգիպտոս ուղեգրերի խաղարկությանը
 Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Team ընկերությունը հայտարարում է նոր ակցիայի մասին, որի շրջանակում կարելի է ձեռք բերել նորագույն Honor 200 Lite սմարթֆոն և մասնակցել դեպի Եգիպտոս 100-ից ավելի ուղեգրերի խաղարկությանը։ Ընկերության հաղորդագրության համաձայն, բացի այս, բոլոր գնորդները կստանան գեղեցիկ ուսապարկ և TeamTok կանխավճարային փաթեթ։

ԵԱԶԲ. Հայաստանում սննդամթերքը 14 ամսվա ընթացքում առաջին անգամ թանկացել է
 Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ տարեվերջին Հայաստանում գների աճը կկազմի տարեկան 1,5%: Այդ մասին ասվում է բանկի շաբաթական մակրոամփոփագրում:

Կոնվերս Բանկը միացել է UN Global Compact միջազգային նախաձեռնությանը
 Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» միջազգային նախաձեռնությանը (UN Global Compact)՝ հաստատելով հավատարմությունը պատասխանատու բիզնեսին և կայուն զարգացմանը:

Հայաստանի ֆոնդային բորսան և Աբու Դաբիի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
 Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2024,

Արմինֆո. Օգոստոսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնական տնօրեն Սաքեր Ասլանը։

2024 թվականի վերջին Հայաստանում մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով. փոխնախարար
 Երեքշաբթի, 13 Օգոստոսի 2024,

Արմինֆո. 2024 թվականի վերջին Հայաստանում մշակվող հողերի մակերեսը կավելանա ավելի քան 14 հազար հեկտարով ։ Այդ մասին օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23