Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

Արմսվիսբանկն երրորդ անգամ արժանացել է ԱԶԲ-ի կողմից առեվտրի ֆինանսավորման ոլորտում « Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում » մրցանակին
 Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Սեպտեմբերի 3-ին Սինգապուրում կայացած 10-րդ ամենամյա մրցանակության շրջանակում ԱրմՍվիսԲանկն Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից, Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում, արդեն երրորդ անգամ արժանացել է «Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում» (“Leading partner bank in Armenia”)  մրցանակին:

«ԴիջիԹեք» ցուցահանդեսի շրջանակում հայկական սթարթափները իրենց ներուժը կներկայացնեն Startup Alley-ում
 Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանում խոշորագույն «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում հայկական սթարթափները կներկայացնեն իրենց ներուժը։ Ինչպես ասվում է ցուցահանդեսի կազմակերպիչների հաղորդագրությունում, հոկտեմբերի 4-6-ը «ԴիջիԹեք»-ի շրջանակում սթարթափների համար կստեղծվի Startup Alley հատուկ հարթակ, որտեղ վերջիններս հնարավորություն կունենան ներկայացնել իրենց մշակումները ավելի քան 100 ներդրողների առջև:

Քաղաքացիները դեռ կարող են Հայաստան ներմուծել 876 էլեկտրամոբիլ՝ արտոնյալ հիմունքով
 Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի քվոտայի շրջանակում ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 876 հատ։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին
 Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանը FLYONE ARMENIA-ն ճանաչել է ճշտապահ փոխադրող
 Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. FLYONE ARMENIA  ազգային ավիափոխադրողը Մոսկվայի "Դոմոդեդովո" օդանավակայանի կողմից ճանաչվել է 2024 թվականի առաջին եռամսյակում դեպի "Դոմոդեդովո" չվերթներով ամենաճշտապահ ավիափոխադրողներից մեկը՝ 182 թռիչքներով և վայրէջքներով: Այդ մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 155 մլն դրամի վնաս
 Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 490 միլիոն դրամի ստվերային շրջանառություն։ Այդ մասին հաղորդել է ՊԵԿ մամուլի ծառայությունը:

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար. Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա
 Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

Արմսվիսբանկը դարձել Է Visa International-ի հիմնական անդամ
 Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. ԱրմՍվիսԲանկն ուրախ է տեղեկացնել Visa International-ի հետ  նոր գործընկերության մասին՝ դառնալով համաշխարհային վճարային տեխնոլոգիաների առաջատարի հիմնական անդամ: Այս համաձայնագիրը նշանավորում է ԱրմՍվիսԲանկի և VISA International-ի միջև խոստումնալից համագործակցության սկիզբը՝ ապահովելով աճի և զարգացման նոր հնարավորություններ:

Փորձագետ. Առաջիկա 2-3 տարում Հայաստանում անշարժ գույքի գները կբարձրանան
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Երևանում անշարժ գույքի գները չեն նվազի, նվազում հնարավոր է միայն կարճաժամկետ կտրվածքով: Այդ մասին սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր, անդամ Ռուստամ Գրիգորյանը։

 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.

Նախկին վարչապետ. Հայաստանը չի կարող առանց ատոմային էներգետիկայի
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Ընթացիկ տարվա սեպտեմբերի կեսերին ՀՀ կառավարությունը պետք է հաստատի իր իսկ 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ ստեղծված "Նոր ատոմային էներգաբլոկի շինարարություն" ՓԲԸ-ի կանոնադրությունը և ղեկավար կազմը։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է 2025 թվականից էլ ավելի նեղացնել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակը
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.ՀՀ կառավարությունը ՝ ի դեմս Ֆինանսների նախարարության, առաջարկում է 2025 թվականից էլ ավելի նեղացնել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգի շահառուների շրջանակը ։ Սեպտեմբերի 6-ին միասնական պորտալում տեղադրված "Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին" օրենքի նախագծին սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրվա ավարտին կողմ է քվեարկել ընդամենը 2 հարցված, դեմ ՝ 1687-ը:

Հայաստանը ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ մշակել է  ՀՀ զբոսաշրջային ներդրումային ուղեցույց
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին:

էկոնոմիկայի նախարար. Հայաստանում դիտվում է խաղողի մթերման գների աճի միտում
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Նախորդ տարիների համեմատ այսօր Հայաստանում խաղողի մթերման գներն աաաճել են. այսօր շատ ձեռնարկություններ խաղողը ֆերմերներից գնում են 140-150 դրամով, ինչը բավականին բարձր գին է: Այդ մասին ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Գևորգ Պապոյան. Հայաստանում արտադրվող գինիների մեծ մասն ավելի քան համապատասխանում են եվրոպական չափանիշներին
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Հայաստանում արտադրվող գինիների մեծ մասն ավելի քան համապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Այդ մասին սեպտեմբերի 12-ին նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ՄԱԿ գինու զբոսաշրջության հաամաշխարհային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ։

ՄԱԿ գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը պաշտոնապես բացվել է. Հայաստանը ներկայացրել է գինեգործության ներուժն ու դրա բազմադարյա պատմությունը
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Երևանում կայացել է ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացումը, որը համախմբել է ոլորտի 120 մասնագետների՝ աշխարհի ավելի քան 20 երկրներից, այդ թվում՝ Պորտուգալիայից, Ճապոնիայից, Արգենտինայից, Հնդկաստանից, աֆրիկյան պետություններից և այլն:

Հայաստանը կհրաժարվի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար շահույթի առավելագույն թույլատրելի սահմանաչափի կիրառումից
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 12-ի հերթական նիստում փոփոխություններ է կատարել 2016 թվականի իր որոշման մեջ ՝ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների զարգացմանը նպաստող պայմաններ ստեղծելու նպատակով:

«Յանդեքս դենգի»-ն արգելափակում է հաճախորդների հաշիվները՝ օտար պետությունների պահանջով
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո. Ռուսական Yoomoney (նախկին «Յանդեքս դենգի») ֆինանսական ծառայությունն  արգելափակում հաճախորդների հաշիվները (դրամապանակները)՝ օտար պետությունների պահանջով: Դրամապանակի արգելափակումն իրականացվել է ոչ թե Ռուսաստանի դատական ատյանի կամ ֆինանսական կարգավորիչի պահանջով, այլ Ադրբեջանի «համապատասխան կառույցների» պահանջով։ Այդ մասին հաղորդում է իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

ՎԶՄԲ-ի վարկը թույլ կտա վերակառուցել Հայաստանի երեք էլեկտրաենթակայանները
 Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024,

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23