Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանում բազային տուրքի 29-ապատիկի չափով պետական տուրք կսահմանվի ներմուծվող պողպատե ամրանների յուրաքանչյուր տոննայի համար
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո.  Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 992.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.9% - ով կամ 128.8 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության 2025 թվականի պետական բյուջեի 4 ամիսների կատարման մասին տեղեկագրում։

Հայաստանի իշխանությունները մտադիր են ռիելթորներին դուրս բերել «ստվերից»
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո.  Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Ռիելթորական գործունեության մասին» և հարակից օրենքների նախագծերը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Գևորգ Պապոյան. 2024 թվականին, 2021 թվականի համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումն՝ առանց հաշվի առնելու վերաարտահանումը, աճել է 1.7 անգամ, հաշվի առնելով՝ 38 անգամ
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո.  2024 թվականին, 2021 թվականի համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը, առանց հաշվի առնելու վերաարտահանումը, աճել է 1.7 անգամ, հաշվի առնելով՝ 38 անգամ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Աստանայի միջազգային ֆորումի պանելային քննարկման ժամանակ։

Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո. Մասնագիտական բանավեճեր ու քննարկումներ, մտքերի փոխանակում և, իհարկե, մրցույթ… UI/UX Design Battle-ն այլևս իրականություն է: Միջոցառումը, որի գլխավոր գործընկերը Կոնվերս Բանկն էր, համախմբել էր ստեղծագործական համայնքը մի ընդհանուր նպատակի շուրջ. մասնագիտական կարծիքով ու առաջարկներով նպաստել մոբայլ բանկինգի զարգացմանը Հայաստանում:

Հայաստանը դրամաշնորհային միջոցներ կստանա ԵՆԲ-ից՝ Երևանում էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի համար
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանը դրամաշնորհային միջոցներ կստանա Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)՝ Երևանում էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի իրականացման համար: Մայիսի 29-ին Ազգային Ժողովը վավերացրել է ԵՆԲ-ի հետ համաձայնագիրը:

Հայաստանը ԵՆԲ-ից 236 մլն եվրո կներգրավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) 236 մլն եվրո կներգրավի "Հյուսիս - Հարավ" տրանսպորտային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 29-ի լիագումար նիստում վավերացրել է բանկի հետ վարկային համաձայնագիրը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասելով՝ փաստաթուղթը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Ըստ փոխնախարարի՝ միջոցներն ուղղվելու են Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցման նախագծի ֆինանսավորմանը: Նախագիծն իրականացվելու է 3 ենթահատվածներում՝ հյուսիսային (Սիսիանից մինչեւ Շենաթաղ)՝ 27,1 կմ, Բարգուշատի թունելում՝ 8,6 կմ, և հարավային՝ 24,25 կմ: Պայմանագրով նախատեսված միջոցներն օգտագործվելու են նախագծի հյուսիսային և հարավային ենթատեղամասերի կառուցման համար, որը համաֆինանսավորվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:

Հայաստանի տնտեսությունը կպահպանի ՀՆԱ-ի աճի ցածր տեմպերը. «Լույս» հիմնադրամ
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025,

Արմինֆո. «Լույս» հիմնադրամը, վերլուծելով 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ - տնտեսական զարգացումը, զգուշացնում է, որ Հայաստանի տնտեսության աճի ցածր տեմպերը կպահպանվեն:

 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանում քննարկվել է Երևանի և Բրատիսլավայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացելու հնարավորությունը
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։

Ողջունելով հյուրին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ուրախ եմ այս հնարավորության համար։ Շուրջ 20 տարի է, ինչ նման մակարդակով երկկողմ փոխայցելություն չի եղել, և այդ առումով Ձեր այցն առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը սերտ համագործակցություն ունի Եվրոպական միության հետ, և այդ համագործակցության շրջանակում բարձր ենք գնահատում Սլովակիայի մասնակցությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ցուցաբերվում է Սլովակիայի կողմից։ Սա վերաբերում է ինչպես ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում, այնպես էլ բոլոր այն նախաձեռնություններին, որոնց շուրջ համագործակցում ենք ԵՄ-ի հետ։ Սլովակիայի աջակցությունը մշտապես զգալի է, և վստահ եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի մեր գործընկերությանը»։

Սլովակիայի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ջերմ հյուրընկալությունը։ Վստահ ենք, որ այս այցը Ձեր գեղեցիկ երկիր կլինի հաջողված, և ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտնել մեր երախտագիտությունն այդ հնարավորության համար»։

Հայաստանի չափագիտությունը դուրս է գալիս միջազգային մակարդակ
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մայիսի 27-ին մասնակցել է Չափագիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։

ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը:

Հայ բեռնափոխադրողները հայտնվել են փակուղում
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայ բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:

Հրազդանի ցեմենտի գործարանը կրկնակի սնանկության գործընթաց է անցնում
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հրազդանի ցեմենտի գործարանում իրավիճակը գտնվում է ՀՀ կառավարության վերահսկողության ներքո։ Այդ մասին մայիսի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։

ՊԵԿ-ի աշխատակիցները  բացահայտել են առևտրի ոլորտում շրջանառության թերհայտարարագրման դեպք
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.  ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այդ մասին հաղորդել է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:

 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31