Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.

Հայաստանի փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները
 Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:

Մարզերը Երևանից ավելի ու ավելի են հետ մնում. փորձագետը կոչ է արել որոշակի արտոնություններ տրամադրել մարզերում աշխատել ցանկացող ընկերություններին
 Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Վերջին 6 տարիների ընթացքում մասնավոր հատվածում աշխատատեղերն աճում են, հիմնականում, Երևանում։ tvyal.com վերլուծական պորտալի կանխատեսման համաձայն 2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի մայրաքաղաքում կկենտրոնացվի մասնավոր հատվածի աշխատատեղերի 79% - ը, 2024 թվականի առաջին կիսամյակի դրությամբ ՝ 77,7% - ից եւ 2019 թվականի 73,5%-ից։ Դա, ինչպես կարծում է "Ամբերդ" հետազոտական կենտրոնի փորձագետ, tvyal.com վերլուծական պորտալի հիմնադիր Աղասի Թավադյանը, մտահոգիչ միտում է. Հայաստանի մարզերը, որտեղ եկամուտները, հիմնականում, ապահովում են <բյուջետային աշխատողները>, անհամաչափ են զարգանում Երևանի համեմատ:

Հայաստանի արդյունաբերության հատվածը շարունակում է ապահովել երկնիշ աճ
 Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արդյունաբերության հատվածը 13,7% երկնիշ աճ է գրանցել (մեկ տարի առաջվա 0,1%-ից)՝ ապահովելով 1,9 տրլն դրամ (4.8 մլրդ դոլար) ծավալ։ Միայն օգոստոսին արդյունաբերական հատվածն աճել է 7,5 տոկոսով ՝ հասնելով 241,8 մլրդ դրամի (623 մլն դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

8 ամսվա ընթացքում Հայաստանում գինու արտադրության ծավալներն էապես նվազել են
 Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում աճել են երկրում արտադրվող բոլոր ոոգելից խմիչքների արտադրության ծավալները ՝ բացառությամբ գինու և շամպայնի։

Հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 2.4%-ով
 Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 6 121,2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2.4%-ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն օգոստոս ամսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8,1 տոկոսով ՝ մինչև 819,9 մլն կվտ/ժամ:

Լավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ում
 Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Նոր վերազինումից հետո Converse Mobile հավելվածում հասանելի են նոր հնարավորություններ: Հավելվածի զարգացման քաղաքականության շրջանակում, նպատակ ունենալով հաճախորդներին տրամադրել լավագույն ֆինանսական փորձառություն և հաշվի առնելով թվայնացման ժամանակակից միտումները, Converse Mobile-ի գործիքակազմը հարստացել է ևս մի քանիսով:

2024թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 9 տոկոս
 Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին դանդաղել է մինչև տարեկան  9% (2023թ.նույն ժամանակահատվածի 10,4% - ից) ։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, աճի դրայվերների շրջանում ամրապնդվել է արդյունաբերության հատվածը:

Վարդան Արամյան. այսօր մեզ համար ամենավտանգավորը գերհավակնոտ և անիրատեսական նպատակների սահմանումն է
 Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականի արդյունքներով կլինի 5% - ի սահմաններում, բայց՝ բնավ ոչ 7%՝ համաձայն հաստատված պետբյուջեի, և՝ ոչ 5,8%, ինչպես ակնկալում են ֆինանսական իշխանությունները գալիք տարվա բյուջեի նախագծով։ Այդ մասին հայտարարել է պետական ֆինանսների կառավարման գծով միջազգային խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում:

WCIT 2024-ի շրջանակներում կներկայացվի ԱԲ էկոհամակարգի համաշխարհային ցանցի ձևավորման հայեցակարգային փաստաթուղթ
 Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. WCIT 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակներում կներկայացվի հայեցակարգային փաստաթուղթ ՝ արհեստական բանականության (ԱԲ) էկոհամակարգի համաշխարհային ցանցի ձևավորման նպատակով: Այս մասին հոկտեմբերի 5-ին հայտարարել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) ղեկավար Շեն Սին՝ Երեւանում WCIT2024-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

WCIT2024-ը պաշտոնապես բացվեց. քննարկումների հիմնական թեման արհեստական բանականությունն է
 Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024) պաշտոնապես բացվել է: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հոկտեմբերի 5-ին մեկ հարկի տակ էր հավաքել տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին ՝ ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական, զրուցելու, մտքեր փոխանակելու և որոշելու արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ոլորտում հետագա քայլերը, քննարկելու դրա օգուտներն ու ռիսկերը: Այս տարի կոնգրեսն անցկացվում է «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո:

Արդշինբանկը UBPay համակարգի միջոցով իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ
 Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Արդշինբանկը միացել է UBPay դրամական փոխանցումների հայկական վճարահաշվարկային համակարգին, որի շնորհիվ հնարավոր է իրականացնել միջազգային դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան և ստանալ Ռուսաստանից, Հունաստանից, Կիպրոսից, Իսրայելից, Ուզբեկստանից և Ղրղզստանից։ Փոխանցումները հնարավոր է իրականացել հետևյալ արտարժույթներով՝ USD, EUR, RUB, AMD: Հայաստանից ուղարկելիս փոխանցման առավելագույն գումարը կազմում է 5 մլն ՀՀ դրամ կամ 500 000 ռուբլի։ Փոխանցումը իրականացվում է 5-10 րոպեների ընթացքում:

Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է
 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Երևանում նախօրեին մեկնարկել է տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսը, որի ֆինթեք գործընկերն է Ամերիաբանկը:

ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցով
 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.ԱրարատԲանկը հայտարարում է Golden Money դրամական փոխանցումների համակարգի ներդրման մասին: Այս նորարարական լուծումը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում արագ և հարմարավետ կերպով ստանալ ԱՄՆ-ից ուղարկված փոխանցումները՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով: Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել միջազգային դրամական փոխանցումների գործընթացը՝ ապահովելով առավել մատչելի և արդյունավետ ծառայություն:

10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով
 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.IDBank-ի Mastercard քարտերով անկանխիկ գնումներ կատարելն ավելի շահավետ է, քան երբևէ։ Բանկը հայտարարում է նոր՝ «Shopping» արշավի մասին։

Հայաստանն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը միջուկային և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացմանը երկրում. Փաշինյան
 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.Փարիզի «Մատինյոն» պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի հանդիպումը:

 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.

ԴիջիԹեք2024-ը պաշտոնապես բացվեց. 200-ից ավելի ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական լուծումները
 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Երևանում տեղի է ունեցել տարածաշրջանում ամենամեծ ամենամյա տեխնոլոգիական իրադարձության՝ ԴիջիԹեք 2024 ցուցահանդես - համաժողովի պաշտոնական բացումը: Որպես միջոցառման կազմակերպիչ հանդես է գալիս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

ACE-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ գինեգործության ոլորտում
 Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո.«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի պատվիրակության անդամները հոկտեմբերի 3-ին այցելել են «Հին Արենի» գործարան, ծանոթացել տարածաշրջանի գինեգործության պատմական ավանդույթներին և խաղողի տեղական տեսակներին:

Իլոն Մասկը, հնարավոր է, բացի WCIT-2024-ը՝ Հայաստանում
 Հինգշաբթի, 3 Հոկտեմբերի 2024,

Արմինֆո. Ամերիկացի հայտնի գործարար, ինժեներ և միլիարդատեր Իլոն Մասկը, հնարավոր է, բացի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT -2024), որն այս տարի (բայց արդեն երկրորդ անգամ) կանցկացվի Հայաստանում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Նշենք, որ ԱՏՁՄ -ը Համաժողովի կազմակերպիչն է՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և մի շարք այլ գործընկերների աջակցությամբ:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23