Հայաստանի առողջապահության ոլորտը պատրաստ է աջակցել տեխնոլոգիական արդյունաբերությանը՝ բժշկության մեջ ԱԲ ներդրման հարցում
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո.  Առողջապահության ոլորտն իր համակարգում արհեստական բանականության (ԱԲ) ներդրման առաջամարտիկներից է, և չափազանց կարևոր է խրախուսել դրա ինտեգրումը տարբեր ոլորտներում նաև Հայաստանում, հատկապես՝ բժշկության ոլորտում: Այդ մասին հունիսի 4-ին  կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո. Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը:

Ֆինանսների նախարար. Հայաստանը պետք է գնա բյուջետային կարգապահության խստացման ճանապարհով
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո.  Բյուջետային գործընթացների շրջանակում հաստատված միջոցների վերաբաշխման գործընթացը խստացնելու անհրաժեշտություն կա։ Այդ մասին հունիսի 4-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝  2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ։

Վրաստանի գյուղատնտեսության նախարարը կժամանի Հայաստան. այցի օրակարգում հայ բեռնափոխադրողներին առնչվող իրավիճակի լուծումն է
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո. Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին հունիսի 6-ին կժամանի Հայաստան: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, նշելով, որ այցի օրակարգում հայկական բեռնափոխադրողներին առնչվող իրավիճակի լուծումն է, որոնք մեկ ամսից ավելի կանգնած են վրացական Գեզի տերմինալում՝ առանց որեւէ բացատրության եւ հիմնավորման: Վերջիններս կոնյակի արտադրանք էին փոխադրում Ռուսաստան և Բելառուս՝ Վրաստանի տարանցիկ տարածքով։ Պապոյանը նշել է, որ ինքն անձամբ էր ծրագրել այցելել Վրաստան՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար, սակայն վրացական կողմն այդ նախաձեռնությունը վերցրել է իր վրա, տեղեկացնելով, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը մեր երկիր կայցելի լուծումների փաթեթով:

Փաշինյանը պատմել է, թե որն է երջանկության գինը
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին խորհրդարանում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կոչ է արել ապագայում հիմնական ֆինանսական փաստաթուղթը մշակել այնպես, որ այն անվանվի "երջանկության բյուջե":

«Թավշյա հեղափոխությունից» ի վեր Հայաստանում կյանքի որակը 50%-ով բարելավվել է. Փաշինյան
 Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի բնակչության կյանքը վերջին 7 տարիներին կայունորեն բարելավվում է։ Սակայն քաղաքացիները դեռ գոհ չեն իրենց կյանքից։ Հունիսի 4-ին նման հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ հղում անելով վիճակագրական տվյալներին:

Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո.«90-ականների Երևան» գրքի շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրվել հունիսի 1-ին։ «Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակ Հայկ Աջապահյանի նոր գիրքը, որ շարքի 4-րդ գիրքն է, անցած-գնացած տարիների մասին ամենապատկերավոր ձևով է պատմում մեր օրերի երեխաներին։ Շնորհանդեսը հիանալի առիթ էր՝ երեխաներին ներկայացնելու իրենց ծնողների մանկությունը։

IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո.Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընթացիկ տարվա մարտին «Մի դրամի ուժի» շահառուն կրկին «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնն էր, իսկ հավաքագրված գումարը կազմել էր 5․237․825 ՀՀ դրամ։

 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո.

Բաց նամակ՝ Ուղերձ «Կրիպտոակտիվների մասին» հավասարակշռված և արդի օրենքի փոխադարձաբար ընդունելի մոտեցման հասնելու համար:
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո. Բաց նամակ՝ ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ կենտրոնական բանկին, Web3 համայնքին և լայն հանրությանը: Ուղերձ «Կրիպտոակտիվների մասին» հավասարակշռված և արդի օրենքի փոխադարձաբար ընդունելի մոտեցման հասնելու համար:

Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո.  Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ Գորիսի «Հաղթանակ» զբոսայգում կառուցվել է ժամանակակից ստանդարտներին համապատասխան մարզահրապարակ։

ԱՄՆ-ը Հայկական ԱԷԿ-ին 3,4 մլն դոլար արժողությամբ վարժասարք է տրամադրել
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո.ԱՄՆ-ը Հայկական ատոմային էլեկտրակայանին 3,4 մլն դոլար արժողությամբ վարժասարք է տրամադրել։ Հանձնման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 3-ին:

Էկոնոմիկայի նախարար. գյուղատնտեսական լիզինգի պետական ծրագրով 2024 թվականին տարեկան ծրագիրը գերակատարվել է
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո. Գյուղատնտեսական լիզինգի պետական ծրագրով 2024 թվականին տարեկան պլանը գերակատարվել է ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հաղորդել են Ինժեներական քաղաքի բիզնես-աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտի մասին
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո.  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»՝ տեղում ծանոթանալու բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների ավարտին:

Դիլիջանը դարձել է գործարար զբոսաշրջության ոլորտի MICE Excellence Awards հեղինակավոր մրցանակի դափնեկիր
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո.  Դիլիջանն իր Meet Dilijan նախաձեռնության շնորհիվ դարձել է գործարար զբոսաշրջության ոլորտի MICE Excellence Awards հեղինակավոր մրցանակի դափնեկիր:

«Ռոսսելխոզնադզոր»-ը կարող է սահմանափակումներ կիրառել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների մատակարարման նկատմամբ
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո.  "Ռոսսելխոզնադզոր"-ը մտահոգված է Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարումներ իրականացնելիս հաճախակի դարձած խախտումների առնչությամբ։ Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կրկնակի հարկման բացառման մասին» համաձայնագիրը վավերացվել է Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատների կողմից
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո.Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ազգային ժողովի Խորհրդականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահամայի հետ:

Համընդհանուր հայտարարագիր լրացրած ՀՀ քաղաքացիները ետ են ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
 Երեքշաբթի, 3 Հունիսի 2025,

Արմինֆո. «Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 25 հազար 669 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1666 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 294 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +142 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89,4 հազար դրամ է», - գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 2 Հունիսի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31