Հայաստանում ցանկանում են լիակատար հստակություն մտցնել Անշարժ գույքի կադաստրում մինչեւ 2030 թվականի հունվարի 1-ը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում ցանկանում են Անշարժ գույքի կադաստրում լիակատար հստակություն մտցնել մինչեւ 2030 թվականի հունվարի 1-ը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 18-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" եւ "Քաղաքաշինության մասին"օրենքներում փոփոխությունները: 

ՀՀ վարչապետն առաջարկել է փոքր բիզնեսի ձեռնարկություններին զրկել հարկային արտոնություններից, եթե նրանք տարվա ընթացքում երեք անգամ խախտեն ՀԴՄ կտրոնների տրամադրման կանոնները
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է փոքր բիզնեսի ձեռնարկություններին զրկել հարկային արտոնություններից, եթե մեկ տարվա ընթացքում տվյալ տնտեսվարող սուբյեկտները երեք անգամ խախտեն հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման կանոնները: Նման նախաձեռնությամբ Հայաստանի կառավարության ղեկավարը հանդես է եկել հունիսի 18-ին կառավարության նիստում։ 

Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին: Այդ մասին նա հաղորդել Է հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ընտրություններից հետո ԵԱՏՄ շրջանակներում բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու վերաբերյալ իր նախընտրական խոստումները։ 

Հայաստանի իշխանությունները եւս կես տարով երկարաձգում են արտերկրից ցեմենտի ներկրման սահմանափակումները
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ևս կես տարով երկարաձգում են արտերկրից ցեմենտի ներկրման սահմանափակումները։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում ։   

ՀՀ կառավարությունը հավանություն է տալիս ԵԱՏՄ անդամ պետություններում գիտական կոչումնների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման շուրջ համաձայնագրի ստորագրմանը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ 

Հայաստանի տնտեսական օպերատորները, որոնք բախվել են «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումներին, լրացուցիչ արտոնություններ կստանան
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի տնտեսական օպերատորները, որոնք բախվել են "Ռոսսելխոզնադզոր"-ի սահմանափակումներին, լրացուցիչ արտոնություններ կստանան։

Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի աշխատողների ապահովագրավճարների սուբսիդավորմանը կուղղվի 5,548 մլրդ դրամ
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո. Համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի աշխատողների ապահովագրավճարների սուբսիդավորմանը կուղղվի 5,548 մլրդ դրամ։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 18-ի նիստում։

ՀՀ կառավարությունը 1,634 մլրդ դրամ կհատկացնի շինարարական կազմակերպությունների հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարման համար
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո.  Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1 մլրդ 634 մլն դրամ՝ պետական համաֆինանսավորման ծրագրով համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված աշխատանքները համաֆինանսավորելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետ. էներգետիկայի ոլորտի տրանսֆորմացիան պետք է դառնա մեր աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի էներգետիկ ոլորտը տրանսֆորմացիայի կարիք ունի։ Այդ մասին հունիսի 18-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փորձագետը նշել է լոգիստիկան Հայաստանի տնտեսության հենարան դարձնելու պայմանները
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի համար առաջիկա տարիներին կարևոր է առաջ տանել ենթակառուցվածքային նախագծերը, խթանել գործընթացների թվայնացումը սահմաններին և երկրի ներսում, վերակառուցել կադրերի պատրաստման նկատմամբ մոտեցումը: Այդ մասին ասել է ATI.SU միջազգային լոգիստիկ հարթակի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը՝ Երևանում կայացած Logistics Development in Armenia խորհրդաժողովի ժամանակ:

Առաջին անգամ Հայաստանի բանկային համակարգում ներդրվում է անվճարունակ բանկերի վերակազմավորման ինստիտուտ
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ ներդրվում է անվճարունակ բանկերի վերակազմավորման (սանացիայի) ինստիտուտը (bank resolution): ՀՀ Ազգային ժողովը հունիսի 18-ի նիստում քննարկում է ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Բանկերի վերակազմավորման մասին" օրենքի նախագիծը և հարակից փաստաթղթերի մեծ փաթեթը:

Քննարկվել են հայ-բուլղարական տնտեսական կապերը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո. Բուլղարիայի առևտրաարդյունաբերական պալատի և ձեռներեցության և կառավարման զարգացման կենտրոնի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միությունում։

«Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ի իրավաբանական թիմը հայտարարությամբ է հանդես եկել ՀԷՑ-ի սեփականազրկման առնչությամբ
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականազրկման վերաբերյալ արբիտրաժային դատավարությունն անցնում է իրավազորության վերաբերյալ Հայաստանի առարկությունների քննությանը: 2026 թվականի հունիսի 16-ին ՀԷՑ-ի սեփականազրկման վերաբերյալ ներդրումային վեճը քննող արբիտրաժի կազմը կայացրել է դատավարական որոշում ՝ վարույթը երկու առանձին փուլերի բաժանելու մասին:

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով:

DigiTec-ը հայտարարել է երկրի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձության անցկացման ամսաթիվը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո. DigiTec-ը՝ Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունն, այս տարի կկայանա նոյեմբերի 20-22-ին։

Վերահսկողական կոմիտե. Ստոկհոլմի արբիտրաժը Հայաստանի իշխանություններին զգուշացրել է, որ ՀԷՑ-ի ազգայնացման փորձն ընկալվելու է որպես իր որոշման խախտում
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  Սամվել Կարապետյանին պատկանող "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ՓԲԸ-ի դեմ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված ցանկացած գործողություն, ներառյալ դրանց ուղղակի ազգայնացումը, կխախտի Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի կողմից 2025 թվականի հուլիսին կայացված որոշումները:

Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ միակ առավելությունը կարող է լինել արագությունը. Սերգեյ Ստանովկին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ միակ առավելությունը կարող է լինել արագությունը ՝ որոշում կայացնելու և առաջ շարժվելու արագությունը։ Նման կարծիք է հայտնել Եվրասիայում BBC հեռուստաալիքի առեւտրային ներկայացուցչությունների ղեկավար եւ Dars Consulting ընկերության տնօրեն Սերգեյ Ստանովկինը՝ հունիսի 17-ին Hospitality Investment Forum Yerevan 2026 (HIF) միջազգային ներդրումային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։

Փորձագետ․ Հայաստանը խաղադրույք է կատարում բուտիկային զբոսաշրջության վրա, բայց նա պետք է լուծի մի քանի առանցքային խնդիր
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո. 2025 թվականին Հայաստանն ընդունել է 2.3 միլիոն զբոսաշրջիկ, ընդ որում, հաշվի առնելով կառավարության տարեկան բյուջեն, զբոսաշրջության ոլորտի զարգացման համար պետությունը մեկ միջազգային այցելուի համար ծախսում է ընդամենը 1,77 դոլար։

Հայաստանում որոշել են ձեռնամուխ լինել պարտքերի ֆիկտիվ դուրսգրման խնդրի լուծմանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանում որոշել են ձեռնամուխ լինել պարտքերի ֆիկտիվ դուրսգրման խնդրի լուծմանը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է սնանկության մասին նոր օրենսգրքի նախագիծը:

Հայաստանի իշխանությունները նոր հնարավորություններ են փնտրում հայրենական արտադրանքը ԵՄ շուկաներ արտահանելու համար
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի իշխանությունները նոր հնարավորություններ են փնտրում հայրենական արտադրանքը Եվրոպական միության երկրների շուկաներ արտահանելու համար։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Սննդամթերքի անվտանգության մասին" օրենքում և հարակից փաստաթղթերի փաթեթում ՀՀ կառավարության կողմից ներկայացված փոփոխությունները:

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74