Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցն ավելի է նվազել՝ 2025թ. հունիսին հասնելով 73,2%-ի
 Շաբաթ, 14 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել՝ հունվար-մայիսի արդյունքներով կազմելով 73,2% (մեկ տարի առաջվա 79,7% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հունիսի 9-13-ը շարունակվել է դոլարային գործարքների անկումը,  իսկ ռուբլով գործարքներն աճել են
 Շաբաթ, 14 Հունիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ.հունիսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքների անկումը շաարունակվել է, իսկ ռուբլով գործարքներն աճել են։ Եվրոյով գործարքներ արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 88,4% անկումից շրջադարձ է կատարել դեպի 7,1% աճով, իսկ դոլարային գործարքների թրենդի անկումը պահպանվել է՝ տեմպերի 8%-ից մինչեւ 60% արագացմամբ։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ՝ 2 անգամ, մինչդեռ, մեկ շաբաթ առաջ առջևում էին դոլարային գործարքները՝ ռուբլով գործարքների նկատմամբ գերակշռելով 1,4 անգամ։

 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ ամփոփել է 2024 թվականի արդյունքներն՝ առաջընթացի նոր հնարավորություններով
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ․ այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ դեպքում։

Ինչպե՞ս վայելել ամառն ամբողջությամբ
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.Ամառը շատ արագ է անցնում․ այս զգացողությունը շատերս ենք ունենում։ Հատկապես, երբ երկար ենք սպասում «ամառային արձակուրդներին», կամ, օրինակ, դեպի ծով ճամփորդությանը։ Իսկ ի՞նչ անել ողջ ամառը լիարժեք վայելելու ու ժամանակը դանդաղեցնելու համար։

Ֆինանսների նախարար.  Հայաստանը բնութագրվում է որպես կայուն զարգացող երկիր՝ բարձր տնտեսական աճով և գնաճի ցածր մակարդակով
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական իշխանությունները 2024 թվականին կարողացել են պահպանել և, նույնիսկ, կրճատել ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշը, ամրապնդել ֆիսկալ կայունությունը և ապահովել եկամուտների կայուն մակարդակ։ Ընդ որում, արձանագրվել է ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության կրճատում։ Այդ մասին հունիսի 13-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։

 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.

ԱրմՍվիսԲանկը սկսում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո.  ԱրմՍվիսԲանկը 16.06.2025-30.09.2025թթ. իրականացնում է դրամային պարտատոմսերի հերթական  տեղաբաշխումը.

ԻԻՀ դեսպանը և ՏԿԵ փոխնախարարը քննարկել են Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո. Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․  ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
 Ուրբաթ, 13 Հունիսի 2025,

Արմինֆո. 4․991․788 դրամ գումար են տրամադրելու Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժի» մայիս ամսվա ծրագրի շրջանակում «Հայորդի» ամենամյա ճամբարին, որին մասնակցելու են զոհված հայորդիների շուրջ 300 երեխաներ։

Հայաստանում ընդլայնել են տնամերձ հողամասերում բերքատվության բարձրացման, վարչապետի գնահատմամբ, "հեղափոխական" ծրագիրը
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը: Որոշման նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։

Հաջորդ տարի Հայաստանը կդառնա գինու հեղինակավոր Concours Mondial de Bruxelles միջազգային մրցույթի հյուրընկալող երկիրը
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո. Հայաստանը կդառնա աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկի՝ Concours Mondial de Bruxelles - CMB 2026 թվականի հյուրընկալող երկիրը։

Հայաստանի ԿԲ-ը կանխատեսում է 2025-2027 թվականներին տնտեսական աճի տեմպերի պահպանում 5-5,2 %-ի միջակայքում
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ 2024 թվականին արձանագրված տնտեսական աճի տեմպը որոշ չափով կպահպանվի նաև 2025-2027 թվականներին՝ տատանվելով 5-5,2%-ի միջակայքում: Նման տնտեսական զարգացում է նախատեսում  ՀՀ ԿԲ "Ֆինանսական կայունություն 2024թ" հաշվետվության՝ բանկերի սթրես-թեստավորման արդյունքների բաժնում ներկայացված բազային սցենարը:

ՇԿՀԱ փորձագետները ծանոթացել են Հայկական ԱԷԿ-ի արտադրական գործընթացներին
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո. 2025 թվականի հունիսի 8-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) կայացել է Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց՝ Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) փորձագետների մասնակցությամբ։

Կառավարությունը հաստատել է Երևանում Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհի շինարարության ֆինանսական շրջանակն ու ժամանակացույցը
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման հիմնադրամի 1 մլն դոլարի չափով համալրմանը
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հունիսի 12-ին հավանություն է տվել 1 մլն դոլարի հատկացմանը՝ Ասիական զարգացման հիմնադրամի 13-րդ հերթական համալրման եւ Տեխնիկական օգնության հատուկ հիմնադրամի 8-րդ հերթական համալրման շրջանակներում:

ԱԲ գործարանը հասանելի կլինի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի համար․Մխիթար Հայրապետյան
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո. Մոտ 500 մլն դոլարի  ներդրում կուղղվի Հայաստանում լայնածավալ նախագծի իրականացմանը, որը նախօրեին պաշտոնապես ներկայացվել էր Եվրոպայի խոշորագույն ստարտափների և տեխնոլոգիաների համաժողովում ՝ Viva Technology-ում: ՀՀ կառավարությունը, NVIDIA-ն, Firebird-ը և Team Group-ը կմիավորեն ջանքերը տարածաշրջանում ամենահզոր գերհամակարգչային և արհեստական բանականության (ԱԲ) լուծումների հիման վրա տվյալների մշակման կենտրոն ստեղծելու համար: Այդ մասին հունիսի 12-ին կառավարության հերթական նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

NVIDIA-ի ղեկավար. Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի տարածաշրջանում հիմքեր դնել ԱԲ զարգացման համար
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի հետ մեր համագործակցությունը կօգնի հիմք դնել տարածաշրջանում արհեստական բանականության (ԱԲ) զարգացման համար։ Այդ մասին հայտարարել է ամերիկյան առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը։

Հայաստանի բանկային հատվածում խստացվում են կապիտալի բուֆերները
 Հինգշաբթի, 12 Հունիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի բանկային հատվածում կարգավորիչը շարունակում է խստացնել կապիտալի բուֆերային ցուցանիշների նորմատիվները։ Այսպես, 2025 թվականի մայիսի 1-ից ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի (ԿՀԲ) դրույքաչափը՝ ռիսկով կշռված ակտիվների 1,5% - ից մինչև 1,75%, ինչպես նաև կապիտալի կոնսերվացման բուֆերի (պաշտպանիչ) նորման՝ 2% - ից մինչև 2,5% ։ Հայտնի է, որ համակարգային նշանակություն ունեցող բանկերի համար արդեն գործում է կապիտալի լրացուցիչ բուֆեր՝ 1,5% մակարդակում։ Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ "Ֆինանսական կայունություն 2024թ." տարեկան հաշվետվության մեջ։

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31