Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը 2024 թվականին դանդաղել է մինչև 5,9% (2023 թվականի 8,3%-ից և 2022 թվականի 12,6%-ից)։ Հայաստանի ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը 2024 թվականին գերազանցել է 10.127 տրլն դրամը (25.8 մլրդ դոլար)։ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նույնպես 2024 թվականին նվազել է մինչև 101,1% (2023 թվականի 102,7% - ից և 2022 թվականի 108% - ից)։ Այս մասին են վկայում փետրվարի 20-ին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո.Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո.IDBank-ը թողարկում է նոր քարտ բիզնեսների համար՝ ընդլայնելով նրանց հնարավորություններն ու վճարումները դարձնելով շահավետ և հարմարավետ։ Visa Signature Business քարտը բանկի հերթական պրոդուկտն է, որ բիզնեսների համար բազմաթիվ վճարային հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհով ճամփորդելիս։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Ս/թ փետրվարի 18-ին ճանաչողական այցով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր գտնվում ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությունը:
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. 2018 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ սուբվենցիոն ծրագրերով կառավարությունը համայնքներում ներդրել է 113 մլրդ 722 մլն դրամ (մոտ 280 մլն դոլար): Այդ մասին փետրվարի 20-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Ընդլայնվում է համայնքների ցանկը, որոնք հնարավորություն կունենան մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար ստանալ սուբվենցիաներ:
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2025թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1,593,349.2 հազար դրամի չափով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով՝ 1,255,579.0 հազար դրամ, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ 223,166.2 հազար դրամ և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 114,604.0 հազար դրամ):
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակությանը։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը։ Այն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմին ընդառաջ։
«Նոր ֆիլմը դպրոցականների մասին է, որոնք գտնում են հերոսական ջիղ եւ փորձում փրկել իրենց ուսուցիչներին անցյալից աշխարհ եկած չարագործից: Հենց այս բարի գաղափարի շուրջ էլ ծնվել է այս մրցույթի միտքը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրելու են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։
Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը: Մարզերի դպրոցների դեպքում կազմակերպիչները կապահովեն նաեւ հաղթող դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների տեղափոխությունը Երեւան։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։ Մրցույթն անցկացվելու է երկու տարիքային խմբում՝ 4-8-րդ դասարաններ եւ 9-12-րդ դասարաններ։ Յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է մեկական հաղթող։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ունենալ երկու հաղթող 4-8-րդ դասարանների եւ 9-12-րդ դասարանների տարիքային խմբերում՝ Երեւանում եւ մարզերում (հաղթողների ընդհանուր քանակը՝ 4):
Մրցույթի մեկնարկել է, կընթանա երկու հիմնական փուլով՝ դպրոցական եւ ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին կարող է ուղարկել դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։
Մրցութային աշխատանքների ուղարկման վերջնաժամկետը մարտի 2-ն է։ Արդյունքների ամփոփումը տեղի կունենա մարտի 10-17-ը։
Պրոֆեսիոնալ ժյուրին բաղկացած է ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաեւ ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։
Մրցույթի գործընկերն է Կոնվերս Բանկը։
|
Հինգշաբթի, 20 Փետրվարի 2025,
Արմինֆո. Գրքառատ փետրվարին «Բվիկ» նախաձեռնությունն ամփոփեց Իդրամի հետ համագործակցությամբ իրականացված «Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթի արդյունքները։
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
Արմինֆո. Ակբա բանկը, 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 10-ը ներառյալ, հրապարակային առաջարկով մեկնարկում է արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի միանգամից երկու տեղաբաշխում՝ համապատասխանաբար 3.000.000.000 (երեք միլիարդ) և 4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ ծավալով։
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
Արմինֆո.Եկամուտների համընդհանուր հայտարարագրմամբ Հայաստանի իշխանությունները միանգամից մի քանի խնդիր են լուծում. դյուրացնում են իրավապահների աշխատանքը եւ համատարած վերահսկողություն են ստանում քաղաքացիների դրամական հոսքերի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է տնտեսական գիտությունների թեկնածու, DSA ընկերության տնօրեն, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանը՝ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ:
|
Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025,
Արմինֆո. 2025 թվականին կյանքի արժեքի ինդեքսի վերջին տվյալների համաձայն, որը ներկայացրել է Numbeo ծառայությունը, Երևանը դարձել Է Հարավային Կովկասի ամենաթանկ քաղաքը։
|