Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 10-14-ը պահպանվել է և դոլարով, և ռուբլով գործարքների աճը
 Շաբաթ, 15 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 10-14-ը չորս անգամ իրականացվել են դոլարով, և նույնքան էլ ռուբլով գործարքներ, ինչին զուգընթաց վերսկսվել են եվրոյով գործարքները։ Արդյուքնում՝ դոլարային գործարքների աճի շաբաթական միտումը պահպանվել է՝ տեմպերի  33%-ից մինչեւ 24% դանդաղմամբ, ինչին զուգընթաց շարունակել են աճել նաեւ ռուբլով գործարքները, բայց տեմպերի 12%-ից մինչեւ 21,4% արագացմամբ: Արդյունքում, դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը ռուբլու նկատմամբ չի փոխվել (1,7 անգամ), իսկ եվրոյով գործարքների նկատմամբ ավելի էական է եղել (22 անգամ)։

ՊԵԿ-ի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգը
 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

ՏԿԵ նախարարությունը ԱԶԲ-ի հետ համատեղ մտադիր է Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների համար կլիմայի փոփոխությանը ադապտացման ներդրումային ծրագիր մշակել
 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող «Կլիմայի հարմարվողականության պլանավորման և ֆինանսավորման միջև առկա բացը կամրջելը» ծրագիրն իրականացնող ընկերությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է կլիմայական և բնական վտանգների ազդեցությունը տրանսպորտային ենթակառուցվածքների վրա։

 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո.

Որակի ստանդարտներին չհամապատասխանող հայկական արտադրողը պետք է դուրս գա շուկայից․ Փաշինյան
 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Team-ը բջջային ցանցի մասշտաբային արդիականացում կիրականացնի
 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո. 2025-ի ընթացքում Team Telecom Armenia-ն բջջային ցանցի լայնածավալ արդիականացում կիրականացնի Երևանում, մարզերում և միջպետական ճանապարհներին:

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել
 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել ՝ ս.թ. մարտին հասնելով 77,5% - ի (նախորդ տարվա 90,8% - ից): Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո.

Քաղաքապետի մամուլի քարտուղարը նշել է Պետական հետաքրքրությունների հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի ձախողման պատճառները
 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Պետական հետաքրքրությունների հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի ձախողումը կապել է տնօրենների խորհրդի կազմի փոփոխության և այն բանի հետ, որ հիմնադրամը դարձել է նախարարություններից մեկի ենթակա (Էկոնոմիկայի նախարարություն – խմբ.): Այդ մասին նա հայտարարել է մարտի 14-ին ճեպազրույցի ժամանակ ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Հայաստանն ու Վիետնամը քննարկել են փոխադարձ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները
 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո. Մարտի 13-ին Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանն ընդունել է «Satguru» զբոսաշրջային ընկերության գլխավոր տնօրեն Դիպակ Սինգհին։

Հայաստանն ու Էստոնիան քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր
 Ուրբաթ, 14 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարին Ռատնիկին և Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գերտ Անսունին:

 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո.

4.664.972 դրամ՝ ՔայլՏեք-ին․ «Մի դրամի ուժի» մարտ ամսվա շահառուն Հերոսների վերականգնողական քաղաքն է
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո. 4.664.972 դրամ․ սա մի դրամի ուժի փետրվար ամսվա արդյունքն է, որն ուղղվեց «ՔայլՏեք» ընկերության տեղաշարժի մատչելի լուծումներ առաջարկող նոր ծրագրին։ Շնորհիվ նոր սարքավորումների, հաշմանդամություն ունեցող թվով 8 շահառու այսուհետ կունենան հնարավորություն հեշտությամբ բարձրանալ և իջնել ցանկացած աստիճանասանդուղքով։

Կոնվերս Բանկը կրկին լավագույնն է ճանաչվել առևտրի ֆինանսավորման ոլորտում
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը կրկին վերահաստատել է Հայաստանում առևտրի ֆինանսավորման ոլորտում առաջատար դիրքը՝ վեցերորդ անգամ լավագույնը ճանաչվելով հեղինակավոր Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» անվանակարգում:

Կառավարությունը մերժել է "Հայաստան" խմբակցության առաջարկը՝ սահմանել, որ նվազագույն կենսաթոշակը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի ամսական արժեքից
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունը մարտի 13-ին մերժել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության առաջարկած սոցիալական բնույթի օրենսդրական հերթական նախաձեռնությունը: Վերջինս առաջարկում էր սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը չի կարող պակաս լինել սպառողական զամբյուղի ամսական արժեքից։

Հայաստանի կառավարությունը կաջակցի ագրոապահովագրության ծրագրին։ Միջոցները, ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ժամանակավոր բնույթ են կրում
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո. Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում՝ ընթացիկ տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն տրամադրելու նպատակով:

Հայաստանի թիրախային համայնքներում կբարելավվեն էկոտուրիզմի ենթակառուցվածքները
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և Մարկետինգի և խթանման վարչության խորհրդական Անահիտ Ոսկանյանը հանդիպել են «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի աշխատանքային խմբի հետ։

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կոչ է արել ձեռնպահ մնալ անշարժ գույքի հարկի հետագա բարձրացումից, իշխանությունները մերժել են
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո. Խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի իշխանություններին առաջարկում է զերծ մնալ 2026 թվականի հունվարի 1-ից 200 միլիոն դրամից պակաս հարկման բազա ունեցող անշարժ գույքի համար անշարժ գույքի հարկի մոտ 30 տոկոսով հերթական ավելացումից: Կառավարությունը, մինչդեռ, գտնում է, որ տվյալ հարկատեսակի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամուտների կարևոր աղբյուրի, գործնականում, չի օգտագործվում, ինչի առնչությամբ մարտի 13-ին մերժել է "Հայաստան" խմբակցության այդ առաջարկը:

Չեղարկում չի լինի. Հայաստանի կառավարությունը մերժել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրումից հրաժարվելու ընդդիմության առաջարկը
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մարտի 13-ին մերժել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը չեղարկելու խորհրդարանական ընդդիմության առաջարկը:

ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսական աճը մոտեցել է հավասարակշռված դինամիկային
 Հինգշաբթի, 13 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի տնտեսական աճը մոտեցել է հավասարակշռված դինամիկային։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հերթական մակրոտնտեսական ամփոփագրում։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98