Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո.

Մարտին Գալստյան. ռուբլու արժեվորման գործում էական դեր է խաղում ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր լուծման հետ կապված դրական սենտիմենտը
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. Ռուբլու ամրապնդման գործում էական դեր է խաղում դրական սենտիմենտը, որը կապված է ուկրաինական ճգնաժամի հնարավոր շուտափույթ լուծման, ռուս-ուկրաինական հակամարտության սառեցման, դրան հաջորդող որոշակի բանակցությունների հետ եւ այլն: Մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ ղեկավարը ՝ եվրապարտատոմսերի 7,1 տոկոս եկամտաբերության մասին. Արտառոց ոչինչ չեմ տեսնում
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո.Հայաստանի կառավարության կողմից եվրապարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը (750 մլն դոլար ծավալով - խմբ.) ճիշտ քայլ է՝ թեկուզ այն առումով, որ թողարկման հավանականության մասին նախապես հայտարարվել է։ Այդ մասին մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Գևորգ Պապոյան. Հայաստանը պատրաստ է խորացնել առևտրատնտեսական կապերը ԵՄ հետ՝ բոլոր հնարավոր ոլորտներում
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 18-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, նախկին գլխավոր բանակցող և ԵՄ հանձնակատար, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկից հետո Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համեմատելի ևս մեկ հանքարդյունաբերական ձեռնարկություն կգործի։ Դրա մասին Economix հաղորդման շրջանակում հայտարարել է ՀՀ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո.  Համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը հատեց եզրագիծը։ Այն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմի շրջանակում։ Մրցույթի գործընկերն էր Կոնվերս Բանկը:

Air Arabia Abu Dhabi-ն հունիսի 1-ից ուղիղ չվերթով կկապի Հայաստանի եւ ԱՄԷ մայրաքաղաքները
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. «Air Arabia Abu Dhabi» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 1-ից մեկնարկելու է Աբու դաբի–Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Հայաստանի կենտրոնական բանկը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75 %-ի մակարդակում
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75 %:

Հայաստանի իշխանությունները մտադիր են բիզնեսից "անտոկոս վարկ" վերցնել բյուջետային նպատակներով. ՀԳՀՄ-ը դիրքորոշում է հայտնել տուգանքների բողոքարկման կանոնների վերանայման վերաբերյալ
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի գործատուների հանրապետական միությունում (ՀԳՀՄ) խորապես համոզված են, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում տուգանքների բողոքարկման կարգի վերանայման վերաբերյալ Արդարադատության նախարարության նախաձեռնած փոփոխությունների նպատակը պետական գանձարանի արագ համալրումն է: Մինչդեռ դրա ընդունումը անդառնալի բացասական հետևանքներ կունենա հայկական բիզնեսի համար։ Այդ մասին ասվում է ՀԳՀՄ հայտարարությունում:

Պետական բյուջեն ամեն գնով համալրելու մտադրություն կա. Միքայել Մելքումյան
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. Տարեկան 7,1 տոկոս չափազանց բարձր տոկոսադրույքով 750 մլն դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխումը խոսում է Հայաստանի տնտեսության վիճակի վատթարացման մասին։ Նման գնահատականով է հանդես եկել տնտեսագետ, ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Ապրանքների մակնշման նոր համակարգը դարձել է «գլխացավանք» և լրացուցիչ ֆինանսական բեռ բիզնեսի համար. Նաիրի Սարգսյան
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական և ԱԺ կառավարող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանն առաջարկում է վերադառնալ ապրանքների դրոշմավորման նախկին համակարգին, քանի որ նորը անվստահելի է և արդեն իսկական «գլխացավանք» է դարձել բիզնեսի համար:

Ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նապտակով մարտի 18-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այդ մասին հաղորդել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը

 Երկուշաբթի, 17 Մարտի 2025,

Արմինֆո.

Գևորգ Պապոյան. Մենք շարժվում ենք գործող օրակարգով, որը տնտեսության դիվերսիֆիկացումն է
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025,

Արմինֆո. Մենք շարժվում ենք գործող օրակարգով, որը տնտեսության դիվերսիֆիկացումն է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՝ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ  պատասխանելով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ խորհրդարանականի հարցերին։

Եվրապարտատոմսերի 5-րդ թողարկումը Հայաստանի վրա նախորդներից ավելի թանկ է նստել․Սուրեն Պարսյան
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025,

Արմինֆո. Եվրապարտատոմսերի վերջին՝ հինգերորդ  թողարկումը Հայաստանի վրա նախորդներից ավելի թանկ է նստել։ Այդ կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Թրամփի առանձնատանը կայացել են Նարեկ Մկրտչյանի հանդիպումները մի շարք ամերիկացի գործիչների հետ
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի եւ Ջորջ Սորիալի հրավերով։ Այդ մասին Նարեկ Մկրտչյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում: 

Նելլի Քոչարյան. Առևտրի ֆինանսավորման ոլորտում բանկերը պետք է դառնան վստահելի գործընկերներ
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025,

Արմինֆո. Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը: EBRD TFP, FCI և ICC Georgia-ի համատեղ տարածաշրջանային այս կարևոր միջոցառումը համախմբել էր ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներին՝ մասնավոր հատվածի համար առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիության բարելավման ուղիները քննարկելու նպատակով:

Տարեսկզբից ի վեր Երեւանում ձեռք բերված հասարակական տրանսպորտի տոմսերի ընդհանուր ծավալում փաթեթայիններին բաժին է ընկել ընդամենը 1,2%
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025,

Արմինֆո. Հունվարի 1-ից մինչեւ մարտի 10-ը Երևանում ներդրված միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 17 374 372 տոմս, որից 213 021-ը (ընդամենը 1,2%) մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից մշակված փաթեթային տոմսերն են: Այդ մասին հայտնի է դարձել Երևանի քաղաքապետարանի մարտի 17-ի աշխատանքային նիստում։

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները. ընկերությունը պարզաբանել է պատճառները
 Երկուշաբթի, 17 Մարտի 2025,

Արմինֆո. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Ինչպես ասվում է ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունում, նման որոշման համար հիմք է հանդիսացել ինքնաթիռային պարկի թարմացումը և նոր օդանավերի ձեռք բերումը։

Արտ. փոխարժեքները
18.06.2026
RUB5.01-0.03
USD368.190.13
EUR422.02-4.82
GBP487.00-6.64
CAD260.70-1.99
JPY22.88-0.09
CNY54.38-0.08
CHF458.12-6.48