Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո.

Հայաստանի ֆինանսների նախարարը "կոնսպիրոլոգիա" է անվանել այն խոսակցությունները, թե եվրապարտատոմսերի 5-րդ տրանշը  "խաղաղության պայմանագրում զիջումների գինն էր"
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը չի մեկնաբանում կոնսպիրոլոգիական բնույթի հարցերը:

Հայաստանում արդեն կա 3,4 մլն NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտ՝ ընդհանուր թվի 79%-ը
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի պլաստիկ շուկայում 2025թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվվել է ավելի քան 4,3 մլն քարտ՝ տարեկան 16,3% աճով: Ընդ որում, NFC չիպով միկրոպրոցեսինգային քարտերը երեք տարում ավելացել են 2,3 անգամ, աայդ թվում, 2024 թվականին՝ 31%-ով (2023 թվականի 24%-ի դիմաց), ինչը կազմել է 3,4 միլիոն հատ կամ քարտերի ընդհանուր քանակի 79%-ը: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

2024 թվականին Հայաստանում աշխատավարձի ֆոնդն աճել է տարեկան 12%-ով
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. 2024 թվականի արդյունքներով Հայաստանի աշխատավարձի ֆոնդը կազմել է 295 մլրդ դրամ, ինչը 12%-ով կամ 30.8 մլրդ դրամով ավելի է 2023 թվականին գրանցվածից։ Իսկ 2018 թվականի համեմատ այն աճել է 2.2 անգամ կամ 163.9 մլրդ դրամով։ Այդ մասին մարտի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Ֆինանսների նախարար. Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն չլիներ, ՀՀ պետական պարտքն ավելի էժան կնստեր
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Եթե Ադրբեջանի հետ Հայաստանի  հակամարտությունը չլիներ, պետական պարտքը ՀՀ-ի վրա ավելի էժան կնստեր։ Այդ մասին մարտի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ՊԵԿ նախագահը հավաստիացնում է. չնայած բացարձակ թվերին՝ Հայաստանի հարկային հավաքագրումները ՀՆԱ-ի համեմատ աճել են առաջանցիկ տեմպերով
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. 2024 թվականին ՀՀ համախմբված բյուջե հարկային եկամուտները (հարկային եկամուտներ և պետական տուրք) կազմել են 2 տրլն 390,9 մլրդ դրամ, ինչը 5,1%-ով կամ 117 մլրդ դրամով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը: Այդ մասին մարտի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հաշվետու լինելով ՊԵԿ-ի 2024 թվականին կատարած աշխատանքների մասին։ Միաժամանակ, Հակոբյանը փորձել է պարզաբանել 2024թ. ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը 2023թ. 24,1%-ից 2024թ. մինչև 23,6% կրճատելու պատճառները։

ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ ստորաբաժանումը կգնահատի պետական ծախսերի արդյունավետությունը
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունում կարծում են, որ վերջին տարիներին "ստվերային տնտեսությունը" զգալիորեն կրճատվել է։ Այդպիսի տեսակետ է հայտնել գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով 2024 թվականին կատարված աշխատանքների մասին  հաշվետվությունը։

Ապրիլի սկզբին Երեւանում երկրորդ անգամ կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Ապրիլի 4-6-ը Երեւանում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես և բիզնես ֆորում:

Հայաստանում նախատեսվում է սահմանափակել գործունեության այն տեսակները, որոնք 2025 թվականի հուլիսի 1-ից պետք է անցնեն ԱԱՀ դաշտ
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանում նախատեսվում է սահմանափակել այն գործունեության տեսակների ցանկը, որոնք 2025 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկից պետք է անցնեն ԱԱՀ դաշտ։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մարտի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ Հարկային օրենսգրքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Հայաստանում խոշոր սպառողները ուղղակիորեն  էլեկտրաէներգիա արտադրողների հետ պայմանագրերի կնքման հնարավորություն կունենան
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր սպառողները ուղղակիորեն  էլեկտրաէներգիա արտադրողների հետ պայմանագրերի կնքման հնարավորություն կունենան։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մարտի 19-ի նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Էներգետիկայի մասին" օրենքում փոփոխություններին:

Հայաստանի ԿԲ-ի 2025թ. նոր կանխատեսմամբ ՀՆԱ աճը կարող է արագանալ մինչեւ 7 տոկոս, բայց արտահանումն ու ներմուծումը խիստ կնվազեն
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը վերանայել է 2025 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 7,1-4,8%-ից միչեւ 7-4,5% (2024 թվականի փաստացի 5,9% աճի դիմաց)։ ԿԲ-ն վերանայել է նաև ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2026 թվականի համար՝ այժմ ակնկալելով տեմպերի արգելակում մինչև 4,7-4,1%՝ նախկին կամ մինչև 4,7% դանդաղման կամ մինչև 7% արագացման փոխարեն (կախված գնաճի հետագծից)։ Արդյունքում՝ ՀՆԱ-ի բացարձակ մեծությունը 2025 թվականին կաճի մինչև 10.956-10.715 տրլն դրամ (2024թ.  10.127 տրլն դրամից), եւ այնուհետև 2026 թվին կարող է հասնել 11.5-11.2 տրլն դրամի։ Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ դեկտեմբերյան "2025թ. առաջին եռամսյակի դրամավարկային  քաղաքականությունը" զեկույցում։

ՄՊՀ-ը շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

ԱրմինֆոՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին՝ քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար: Այդ մասին ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:

Հայաստանն ու Հոնկոնգը կհամագործակցեն կրկնակի հարկման բացառմանն առնչվող հարցերում
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանը և Չինաստանի Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը կհամագործակցեն կրկնակի հարկումը բացառելու և հարկերից խուսափելը կանխելու հետ կապված հարցերում: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած համապատասխան համաձայնագրի նախագծին:

Երևանի իշխանություններն ի վիճակի չեն լուծել բյուջետային պլանավորման խնդիրները. "Լույս" հիմնադրամի հետազոտություն
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի 2024 թվականի բյուջեն թերակատարվել է։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի անցկացրած հետազոտությունում։

 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո.

Մարտին Գալստյան. Մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը Հայաստանի ռիսկայնության հնարավոր վերագնահատման որոշակի դրական նախադրյալներ են
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. Մակրոտնտեսական կայունությունը և բարձր տնտեսական աճը որոշակի դրական նախադրյալներ են Հայաստանի ռիսկայնության հնարավոր վերագնահատման և չեզոք տոկոսադրույքի նվազեցման տեսանկյունից: Այդ մասին մարտի 18-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75 տոկոսի մակարդակում պահպաաանելու առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ԿԲ խորհրդի այդ որոշման հիմնավորումը։

 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո.

Մարտին Գալստյան. ռուբլու արժեվորման գործում էական դեր է խաղում ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր լուծման հետ կապված դրական սենտիմենտը
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո. Ռուբլու ամրապնդման գործում էական դեր է խաղում դրական սենտիմենտը, որը կապված է ուկրաինական ճգնաժամի հնարավոր շուտափույթ լուծման, ռուս-ուկրաինական հակամարտության սառեցման, դրան հաջորդող որոշակի բանակցությունների հետ եւ այլն: Մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ ղեկավարը ՝ եվրապարտատոմսերի 7,1 տոկոս եկամտաբերության մասին. Արտառոց ոչինչ չեմ տեսնում
 Երեքշաբթի, 18 Մարտի 2025,

Արմինֆո.Հայաստանի կառավարության կողմից եվրապարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը (750 մլն դոլար ծավալով - խմբ.) ճիշտ քայլ է՝ թեկուզ այն առումով, որ թողարկման հավանականության մասին նախապես հայտարարվել է։ Այդ մասին մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98