Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026,
Արմինֆո. Մայիսի 8-ին Հայաստանում տեղի կունենա նշանակալի իրադարձություն, որը վերաիմաստավորում է երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությունը։ Հանդիսավոր ձևաչափով կներկայացվի Zeyro-ն՝ առաջին հայկական արհեստական բանականությունը, որը ստեղծվել է նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Այդ մասին ասվում է Zeyro թիմի հաղորդագրությունում։ |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանում, երկու տարվա պասիվությունից հետո, վերջապես 2026 թվականից աշխուժացել է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը։ Ըստ Ագրոապահովագրողների ազգային գործակալության (AINA) տվյալների, 2026թ.առաջին եռամսյակում կնքվել է 3626 պայմանագիր, ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 705.5 մլն դրամ (1.9 մլն դոլար), որի 55% - ը (387.7 մլն դրամ) ապահովագրական ընկերությունների մասնաբաժինն է, իսկ 45% - ը (317.9 մլն դրամ)՝ սուբսիդավորվող գումարը ։ Ապահովագրված հողատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 3775 հա: |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո. Ամերիաբանկը և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Group) դուստր ձեռնարկություն Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր: Պայմանագիրը, որն ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, նպատակ ունի աջակցելու Հայաստանի գյուղատնտեսությանը, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրություններին (ՄՓՄՁ): |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները, բարելավելով ապահովագրավճարների դինամիկան, կարողացել են պահպանել շահույթի աճի բարձր տեմպերը։ Այսպես, 2026թ. առաջին եռամսյակում ապահովագրավճարների տարեկան դինամիկայի 7% անկումից 3% աճի հասնելը թույլ է տվել ապահովել զուտ շահույթի 77,4% աճ (մեկ տարի առաջվա 82,3% աճի դիմաց)։ Բայց շահույթի աճի որոշ չափով դանդաղումը բացատրվում է ապահովագրական փոխհատուցումների դինամիկայի ավելի ցայտուն բարելավմամբ՝ 0,2% անկումից մինչև 19,4% աճ: Այդ մասին են վկայում ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 31.03.2026 թ. տվյալները, որոնք հիմնված են հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված ցուցանիշների վրա: |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո. Այս օրերին Միացյալ Նահանգներում է հայ գործարարների պատվիրակությունը՝ մասնակցելու SelectUSA համաժողովին, որը մայրաքաղաք Վաշինգտոն է բերել ագրոբիզնեսի, դեղագործության, պարենային արտադրության, ֆինանսական խորհրդատվության և ՏՏ անվտանգության առաջատար ընկերությունների գործադիր պաշտոնյաների՝ ԱՄՆ շուկայում ընդլայնման ու ներդրումների հեռանկարները դիտարկելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026,
Արմինֆո. Ֆրանսիան մտադիր է ավելի ակտիվ մասնակցել Հայաստանում ներդրումային ծրագրերին և նպաստել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Ազգային ժողովի մայիսի 6-ի լիագումար նիստում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված Ֆրանսիայի Հանրապետության կառավարության հետ 2018 թվականի մայիսի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը: |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
Արմինֆո.Առաջիկա ժամանակահատվածում երկրում գնաճի արագացմանը կարող է նպաստել էներգակիրների գների զգալի աճը, ինչպես նաև մատակարարման շղթաների խափանումները և առևտրային ուղիների հնարավոր փոփոխությունները: Այս մասին նշվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,5% մակարդակում պահպանելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի մայիսի 5-ի որոշման հիմնավորման մեջ: |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանը բաց է էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ուղղություններով։ Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Շարաֆի և Հայաստանում ՄԱԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ հանդիպման ժամանակ։ |
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026,
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկը ենթադրում է, որ կայուն ներքին պահանջարկը կպահպանվի բարձր մակարդակի վրա ՝ պայմանավորված մի քանի գործոնների առկայությամբ․ միջին եկամտի աճ, խնայողությունների աճ, ՀՆԱ-ում մինչև առավելագույն 23 տոկոս աճ, սպառողական վարկերի աճ (մի մասը կապված է հիփոթեքի հետ)։ Ընդ որում, հաշվի է առնվում ծառայությունների ոլորտում գնաճը։ Մայիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։ |