Չորեքշաբթի, 8 Հունվարի 2025,
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո.2024 թվականին Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի հարկային եկամուտները (հարկային եկամուտներ և պետական տուրք) կազմել են 2 տրլն 390.9 մլրդ դրամ, որը կազմում է տարվա սրբագրված ցուցանիշի 91.4% - ը ՝ 2 տրլն 614.9 մլրդ դրամի չափով (ՀՆԱ-ի 24.9% - ը)։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Անհուսալի վարկեր ունեցող անձանց ոչ ֆորմալ (ստվերային) զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով` 2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի միջոցառում, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Կադաստրային քարտեզները հիմք չեն Հայաստանի Հանրապետության սահմանները որոշելու համար: Այդ մասին հայտարարել է Հադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ հունվարի 7-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով սահմանազատման գործընթացում Տավուշի մարզի Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի բնակիչների համար կադաստրային քարտեզների առնչությամբ հնարավոր խնդիրները։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. 2026 թվականին, երբ 2021 թվականին վերանայված անշարժ գույքի հարկը կգանձվի ողջ ծավալով, Հայաստանի պետական գանձարանի հարկային եկամուտները կկազմեն մոտ 47 մլրդ դրամ։ Այդ մասին հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ հունվարի 7-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի միջազգային համախառն պահուստները (ՄՀՊ) 2024թ. դեկտեմբերի դրությամբ կրճատվել են տարեկան 2,8% - ով կամ 102 մլն դոլարով՝ մինչև 3,533 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել էր 3,3% կամ 117,4 մլն դոլարի աճ: Այսպիսով, ՄՀՊ-ն էլ ավելի են հեռացել 2023թ. օգոստոսին արձանագրված 4,2 մլրդ դոլար պատմական առավելագույնից: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. 2024 թվականին Հայաստանում անշարժ գույքին առնչվող գործարքների թիվն աճել է մոտ 13%-ով: Այդ մասին հայտարարել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ հունվարի 7-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը քաղաքացիներին կոչ է արել այլևս գումար չծախսել ինքնակամ շինությունների վրա: "Ըստ էության, 2024 թվականը վերջին տարին էր ինքնակամ շինությունների հաշվառման առումով", - ասել է նա՝ հունվարի 7-ին ամփոփիչ մամուլի ասուլիսում:
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո.Արդշինբանկը «Իմ անտառ Հայաստան» հասարակական բնապահպանական կազմակերպության հետ համատեղ իրականացված ծրագրի շրջանակներում ֆինանսավորել է Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի վարչական սահմաններում ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող անտառի տնկման աշխատանքները: Անտառտնկումն ավարտվել է նոյեմբերի վերջին․ տնկվել են բացառապես տեղական անտառային ծառատեսակներ, հիմնականում կաղնի, կեչի, վայրի տանձ, վայրի խնձորենի, թխկի և թեղի է։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Հանրապետության բոլոր բնակավայրերի համաչափ և կայուն զարգացում ապահովելու, ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական համաֆինանսավորման ծրագրով 2024 թվականին ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 59 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, որից 31.8 մլրդ դրամ հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շուրջ 25.6 մլրդ դրամը վճարվել է համայնքների բյուջեներից և 1.6 մլրդ դրամ՝ այլ ներդրողների կողմից։ Այդ մասին հաղորդում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 7 Հունվարի 2025,
Արմինֆո. Առողջության համապարփակ ապահովագրությունը (ԱՀԱ) Հայաստանում կապահովի միևնույն ծածկույթը բոլոր ապահովագրված անձանց համար՝ անկախ վճարունակությունից և սոցիալական կարգավիճակից (տարբերությունները կարող են պայմանավորված լինել միայն սպասարկման տարիքային և գենդերային առանձնահատկություններով): Միևնույն ժամանակ, ԱՀԱ հետ միասին կգործի կամավոր բժշկական ապահովագրություն, որը ներառում է բազային և նվազագույն փաթեթում չներառված ծառայություններ: Ապահովագրված անձի օգտին ամսական վճարումները կկազմեն 10,000-13,700 դրամ: Այդ մասին ասվում է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում, որը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում:
|
Երկուշաբթի, 6 Հունվարի 2025,
Արմինֆո.Կոնվերս Բանկը միացել է UBPAY միջազգային համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել այդ համակարգով փոխանցումների իրականացումը Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև ստացումը մասնաճյուղերում և Converse Mobile հավելվածում:
|
Երկուշաբթի, 6 Հունվարի 2025,
Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ C360 Mastercard Standard, C360 Mastercard Gold, C360 Mastercard World Elite, Woman’s Card, Mastercard Standard, Mastercard Gold, Mastercard World Elite քարտապանների համար:
|
Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. 2024 թվականին IDBank-ը հաստատել է իր դիրքը որպես Հայաստանի ամենաեկամտաբեր բանկերից մեկը՝ ընդգրկվելով առաջին հնգյակի մեջ։ Սա վկայում է բանկի կայունության և արդյունավետության մասին։
|
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Գործունեության 10 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ։
|
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,
|
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2024 թվականի դեկտեմբերի 23-27-ը չորս անգամ իրականացվել են դոլարային, և երեք անգամ՝ ռուբլով գործարքներ, ինչպես նաև, երկու ամսվա դադարից հետո, վերսկսվել են եվրոյով գործարքները։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական թրենդը 90 տոկոս անկումից հասել է 31 տոկոս աճի, ինչին զուգընթաց, զգալիորեն արգելակվել է ռուբլով գործարքների աճը՝ 4,5 անգամից հասնելով 56 տոկոսի։ Դա թույլ է տվել պահպանել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը ռուբլով գործարքների ծավալի նկատմամբ:
|
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. Տոնական այս օրերին, անկախ մեր խոհերից ու զգացմունքներից, բոլորս ինչ-որ չափով սկսում ենք հավատալ հրաշքներին։ Ու որքան մեծ է տոն նվիրելու ցանկությունը հատկապես երեխաներին, որոնք ամենաշատն ունեն դրա կարիքը։ Հենց նրանց համար էլ Իդրամի ու IDBank-ի աշխատակիցներն արդեն մի քանի տարի է, ինչ հատուկ նվերներ են պատրաստում։
|
Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո.Ուրախ շոու, սիրելի հերոսներ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ և, իհարկե, նվերներ: Կոնվերս Բանկի աշխատակիցներն ու հաճախորդները հերթական անգամ Ձմեռ պապ են դարձել Հայաստանի հեռավոր բնակավայրերից մեկի դպրոցի սաների համար՝ կատարելով նրանց ցանկությունները և պարգևելով ուրախ տրամադրություն:
|
Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024,
Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային մարդասիրական կազմակերպությունը համագործակցության և հարաբերությունների զարգացման համաձայնագիր են կնքել: ՀԿԵ հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը դեկտեմբերի 26-ին ստորագրել են ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը և կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին:
|