Ուրբաթ, 17 Հունվարի 2025,
Արմինֆո. Ծախսերի պատշաճ փաստաթղթավորման դեպքում ոսկերչական իրերի մանրածախ առեւտրով զբաղվողների հարկային բեռը ոչ միայն չի ավելանա, այլեւ, ընդհակառակը, կնվազի։ Նման պնդմամբ է հանդես եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով շրջանառության հարկի կրկնակի բարձրացման դեմ հանդես եկող "Ոսկու շուկա" առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիաներին և վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի համապատասխան գրառմանը։ |
Ուրբաթ, 17 Հունվարի 2025,
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը, ով այդ պաշտոնում նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի վերջին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը և համակարգում էր մակրոտնտեսության հարցերը, իրատեսական է համարում 2025 թվականին 330 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ հավաքելը, քան՝ 2024 թվականին։ Եվ դա՝ 2024թ. գրեթե 9% հարկային թերհավաքագրման ֆոնին։ Այդ մասին նա հայտարարել Է հունվարի 16-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: |
5.119.225 դրամ՝ Մարզերի Երեխաները Մարզերում հիմնադրամին․ Հունվարի շահառուն «Արմաթ» կրթական ծրագիրն է
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. 2024 թվականը «Մի դրամի ուժը» եզրափակեց 5.119.225 դրամ արդյունքով, որն ամբողջությամբ ուղղվեց մարտին անցկացվելիք «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին։ Իսկ 2025 թվականի առաջին շահառուն ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթն է։ |
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ |
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. Կառավարությունն ընդունել է որոշում՝ վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու նպատակով ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում: |
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանը հերթական փոփոխությունն է կատարում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) հետ Վեդու ջրամբարի կառուցման նախագծի վերաբերյալ համաձայնագրերում: Հունվարի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2016 թվականի հունվարի 26-ի վարկ տրամադրելու մասին թիվ CAM 1002 01 Y համաձայնագրի թիվ 3 փոփոխության ստորագրման առաջարկությանը: |
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. Անցած մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցան երկու ճակատագրական իրադարձություններ, որոնք կարող են թե դրական, թե բացասական դեր խաղալ ժամանակակից Հայաստանի պատմության մեջ: Մի կողմից՝ կառավարությունը հավանություն տվեց "Հայաստանի Հանրապետության ՝ Եվրոպական միությանն անդամակցելու մեկնարկի մասին" օրենքի ընդունմանը, իսկ մյուս կողմից՝ Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Այս ֆոնին միանգամայն ակնհայտ էր Ռուսաստանի Դաշնության կողմից կտրուկ բացասական արձագանքը։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ուղղակիորեն հայտարարեց ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին Երևանի մասնակցության անհամատեղելիության մասին ։ Նա նաև ակնարկեց ռուսական էներգառեսուրսներից Հայաստանի կախվածության և երկրի տնտեսության հետագա զարգացման մասին: |
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում: |
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
|
ԱԶԲ-ը կֆինանսավորի Հյուսիս-Հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարությունը
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
|
Հինգշաբթի, 16 Հունվարի 2025,
Արմինֆո. Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև գույքի գնահատման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: |
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,
|
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,
Արմինֆո. Անապահով ընտանիքների նպաստի միջին չափն այսօր կազմում է 33,350 դրամ, սակայն ըստ նոր մոտեցման այն կբարձրանա մինչև 49,330 դրամ: Այդ մասին հունվարի 15-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թվականի գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Նարեկ Մկրտչյանը։ |
Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025,
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի սխալ կատարումը իսկական պատուհաս է դարձել հայկական բիզնեսի համար ։ Նման գնահատականով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական և ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանը ՝ անդրադառնալով շրջանառության հարկի կրկնակի բարձրացում նախատեսող Հարկային փոփոխությունների դեմ հանդես եկող "Ոսկու շուկա" առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիաներին: |