Հայաստանում նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների IMEI-կոդերի վերահսկման համակարգ
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների IMEI-կոդերի վերահսկման համակարգ։ ՀՀ կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել "Էլեկտրոնային հաղորդակցության մասին"օրենքում փոփոխությունների նախագծին:

ԵԱԶԲ վերլուծաբանները 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վերաբերյալ մեծ վերանայումներ չեն ակնկալում
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկում 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերի վերաբերյալ մեծ վերանայումներ չեն ակնկալում։ Այդ մասին հունիսի 25-ին Ալմաթիում հայտարարել է ԵԱԶԲ վերլուծական աշխատանքի տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը՝ Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան ժողովի եւ գործարար համաժողովի հարթակներում լրագրողների հետ զրույցում։ Նա հիշեցրել է, որ ԵԱԶԲ-ի վերջին մակրոտնտեսական կանխատեսումը հրապարակվել է ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ։

Կոնվերս Բանկը ներկայացրել է կանանց հզորությունների զարգացման ոլորտում փորձը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Կոնվերս Բանկի Համապատասխանության ապահովման բաժնի ESG նախագծերի ներդրման և զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հզորությունների զարգացման սկզբունքների (Women’s Empowerment Principles – WEPs) շրջանակում կազմակերպված «Gender-Smart Finance: Concepts, Tools, and Impact» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովին։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-մայիսին արագացել է՝ 5,7%-ից հասնելով 8%-ի, սակայն արտաքին առևտուրը դեռևս անկման մեջ է
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2026թ. հունվար-մայիսին արագացել է մինչև տարեկան 8% (2025թ. նույն ժամանակահատվածի 5,7%-ի դիմաց)։ Ընդ որում, արդյունաբերության ոլորտը, կարողանալով անկումից դուրս գալ և արձանագրել երկնիշ աճ, վերականգնել է իր դիրքերը՝ որպես տնտեսական աճի գլխավոր շարժիչներից մեկը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, միևնույն ժամանակ արտաքին առևտուրը դեռևս անկման մեջ է, որն արդեն աննշան է՝ ի տարբերություն մեկ տարի առաջ արձանագրված զգալի անկման։

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2026 թվականի դրամաշնորհային մրցույթի արդյունքները։

Հայաստանում սկսվում է Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում ֆուտբոլային մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանում սկսվում է Իջևան համայնքի Գետահովիտ գյուղի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը։ ՀՀ կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել առաջին փուլում այս նպատակով 177,8 միլիոն դրամի հատկացմանը։

Պոդգուզով. ԵԱԶԲ-ն կփորձի ձևավորել Հայաստանի համար ճիշտ և լավ երկրային ռազմավարություն 2027-2031 թվականների համար
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կփորձի ձևավորել Հայաստանի համար ճիշտ և լավ երկրային ռազմավարություն 2027-2031 թվականների համար։ Այս մասին հունիսի 25-ին Ալմաթիում լրագրողների հետ զրույցում՝ Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի շրջանակներում, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ուզբեկստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ուզբեկստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։

Հայաստանի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության հարցով քննարկումների մեկնարկի մասին
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի կառավարության հունիսի 25-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ քննարկումների մեկնարկի մասին։

Հայաստանի իշխանություններն աջակցություն կցուցաբերեն այն ֆերմերներին, ովքեր բախվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն իրենց արտադրանքի մատակարարման սահմանափակումներին
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի իշխանություններն աջակցություն կցուցաբերեն ինտենսիվ այգիներ հիմնած այն ֆերմերներին, ովքեր բախվել են դեպի Ռուսաստանի Դաշնություն իրենց արտադրանքի մատակարարման սահմանափակումներին։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 25-ի նիստում։

Պոդգուզով. Եվրասիական կապվածությունը Հայաստանի համար վերացական թեմա չէ, այլ առևտրի զարգացման գործոն
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական կապվածությունը Հայաստանի համար վերացական թեմա չէ, այլ առևտրի զարգացման և նոր հնարավորությունների իրացման գործոն։ Այս մասին հունիսի 25-ին Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար ձևաչափով մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին։

Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացուցչություն է բացել Հայաստանում
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատը (Ukrainian CCI) ներկայացուցչություն է բացել Հայաստանում։ Ներկայացուցչությունը կգլխավորի տնտեսագետ, հասարակական գործիչ և Երևանում ուկրաինա-հայկական մի շարք նախաձեռնությունների ղեկավար Ելենա Շևչուկը։

Ֆինանսների նախարար. ԵԱԶԲ-ի առաջնահերթությունները 2027-2031 թվականների նոր ռազմավարության շրջանակներում կրիտիկական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) առաջնահերթությունները 2027-2031 թվականների նոր ռազմավարության շրջանակներում կրիտիկական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար։ Այս մասին հունիսի 25-ին Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի 20-ամյակին նվիրված տարեկան համաժողովի և բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Numbeo. Երևանը Հարավային Կովկասի ամենաթանկ մայրաքաղաքն է կյանքի արժեքով
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026,

Արմինֆո. Երևանը Հարավային Կովկասի ամենաթանկ մայրաքաղաքն է։ Այս մասին են վկայում աշխարհում խոշորագույն գլոբալ քրաուդսորսինգային Numbeo առցանց տվյալների բազայի հետազոտությունները։

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն ու գլխավոր տնօրենը
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը:

Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիս
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Առցանց գնումներն այսօր վաղուց արդեն սովորական երևույթ են դարձել։ Մի քանի հպումով կարելի է պատվիրել սպորտային կոշիկներ, հագուստ, աքսեսուարներ կամ ցանկացած այլ ապրանք աշխարհի տարբեր երկրների խանութներից։

Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը։

Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիք
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի վերջին մրցանակաբաշխությունում Կոնվերս Բանկն արժանացել է ընդհանուր առմամբ 5 մրցանակի:

"ԴԻԼԻ" ՍՊԸ կաթնամթերքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ձեռնարկության աշխատանքը կասեցվել է
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026,

Արմինֆո.  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից «ԴԻԼԻ» ՍՊ ընկերությունում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74