2024 թվականին մետաղագործական ձեռնարկությունների կողմից առաջին անգամ վճարված ռոյալթիներն ուղղվել են ազդակիր համայնքներ
 Երկուշաբթի, 27 Հունվարի 2025,

Արմինֆո.2024 թվականին առաջին անգամ մետաղագործական ձեռնարկությունների կողմից երեք տարի առաջ վճարված ռոյալթիներն ուղղվել են ազդեցության գոտում գտնվող համայնքներ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

 Շաբաթ, 25 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Շաբաթ, 25 Հունվարի 2025,

Արմինֆո.

 Շաբաթ, 25 Հունվարի 2025,

Արմինֆո.

Շվեյցարահայ գործարարը խոստացել է շարունակել իր ակտիվ ներդրումային գործունեությունը Հայաստանում
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025,

Արմինֆո. Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ։

ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկը հերթական անգամ արժանացել է Mastercard վճարային համակարգի բարձր գնահատականին՝ ստանալով «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակը։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտարարվել են հունվարի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառման ընթացքում:

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշը
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025,

Արմինֆո.2025 թվականի հունվարի 24-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2SER3 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․

Հայաստանն ընդգրկվել է ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունների թոփ-10-ում՝ ամանորյա շրջանում
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025,

Արմինֆո. Հայաստանն ընդգրկվել է ամանորյա շրջանում ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունների թոփ-10-ում: Այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Զբոսաշրջային ագրեգատորների ասոցիացիայի (ԱՏԱԳ), ինչպես նաև այլ մասնագիտացված ծառայությունների տվյալները։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ. եկամուտների հայտարարագրումը լրացուցիչ բեռ կդառնա աշխատող քաղաքացու համար
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025,

Արմինֆո. Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը լրացուցիչ բեռ կդառնա Հայաստանի ցանկացած աշխատող քաղաքացու համար։ Չմոռանանք նաև, որ Հայաստանում շատ "աշխատող աղքատներ" կան։ Այդ մասին հունվարի 24-ին հայտարարել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը՝ «Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը» թեմայով քննարկման ժամանակ։

Հայաստանը մասնակցում է FITUR 2025 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ Մադրիդում
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025,

Արմինֆո. ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հունվարի 22-ից 26-ը, հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ միասին ընդհանուր տաղավարով մասնակցում է FITUR 2025 համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը մեկնարկել է հունվարի 22-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում:

Էկոնոմիկայի նախարարությունում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել են գյուղատնտեսության զարգացումը
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025,

Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի մենեջեր Հոլգեր Քլեյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

ՀԿԵ-ի սոցծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է շուրջ 215 մլն դրամ
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025,

Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության արտաքին և ներքին սոցիալական ծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է 215 մլն դրամ։

Ով և որ դեպքերում կարող է ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում
 Ուրբաթ, 24 Հունվարի 2025,

Արմինֆո. Ի՞նչ է սոցիալական ծախսը, և ինչպե՞ս ստանալ փոխհատուցում. պարզաբանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

IDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունը
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Հունվարի 23-ին IDBank-ում ամփոփվեց 2024թ․-ի հոկտեմբերի 31-ին մեկնարկած խաղարկությունը, որ յուրահատուկ նվեր էր հաճախորդներին՝ Խնայողությունների օրվա կապակցությամբ։

Կառավարության շենքի դիմաց բողոքի մասնակիցներ. Հարկային նորամուծությունները վերացնում են ոչ թե ստվերը, այլ՝ ՓՄՁ-ները
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Հարկային նոր փոփոխությունները պայմաններ են ստեղծում փոքր բիզնեսից մշտական ֆինանսական գանձումների համար, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե ՀՀ քաղաքացին չպետք է դառնա "տուգանքի մատերիալ": Նման հայտարարությամբ հանդես են եկել մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենննքի դիմաց: Հանրապետության հրապարակ էին եկել կրկին ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչները: Նրանք դժգոհ են Հարկային օրենսգրքի փոփոխություններից, որոնց համաձայն, շրջանառության հարկը 5 տոկոսից կբարձրանա մինչեւ 10 տոկոս:

Հայաստանի իշխանությունները պահանջներ կսահմանեն զբոսաշրջության ոլորտի սուբյեկտների նկատմամբ
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո. Կառավարության հունվարի 23-ի նիստում ընդունված որոշմամբ սահմանվել է զբոսաշրջային օպերատորի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման, զբոսաշրջային գործակալի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման պահանջները, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները։

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայությունները ձեռք կբերվեն մեկ անձից գնման ձևով
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով` հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված` «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությունից։ Այդ մասին  հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեր արտադրողականությունն աճել է ավելի քան 40% - ով. էկոնոմիկայի նախարար
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը, որն ուղղված է արտադրության խթանմանը, հասել է 1.3-1.4 մլրդ դոլարի։ Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ կառավարության նիստում։

Կառավարությունը տեղական բիզնեսին կփոխհատուցի ներմուծման երկրում վճարված մաքսատուրքը
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։

Ասիական զարգացման բանկը Հայաստանին 45.3 մլն եվրոյի վարկ կտրամադրի առողջապահության որակի բարելավման համար
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2025,

Արմինֆո.Այսօր ՀՀ Կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23