Հայ բեռնափոխադրողները հայտնվել են փակուղում
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայ բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:

Հրազդանի ցեմենտի գործարանը կրկնակի սնանկության գործընթաց է անցնում
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հրազդանի ցեմենտի գործարանում իրավիճակը գտնվում է ՀՀ կառավարության վերահսկողության ներքո։ Այդ մասին մայիսի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։

ՊԵԿ-ի աշխատակիցները  բացահայտել են առևտրի ոլորտում շրջանառության թերհայտարարագրման դեպք
 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 9,1 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այդ մասին հաղորդել է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:

 Երեքշաբթի, 27 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.

Ռոբոտատեխնիկան՝ մանկապարտեզներում. 30 նախադպրոցական հաստատությունների սաները նոր ուսումնական տարում կսկսեն ուսումնասիրել ապագայի տեխնոլոգիաները
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հաշվի առնելով Երևանի 10 մանկապարտեզների ավագ խմբերի համար «Ռոբոտատեխնիկա» ծրագրի ներդրման ուղղությամբ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության հաջողված փորձը՝ Երևանի քաղաքապետարանը որոշել է ընդլայնել ծրագիրը:

Հաստատվել է ԱԺ հանձնաժողովներում Հայաստանի 2024 թվի  պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակացույցը
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.  Այսօր՝ մայիսի 27-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում ընդգրկված է 15 հարց: Այդ մասին հաղորդել է ԱԺ մամուլի ծառայությունը:

ԱրարատԲանկը՝ Wonder Kid Academy-ի աստղագիտական լաբորատորիայի ստեղծման աջակից
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո. ԱրարատԲանկի սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում իրականացված աջակցության շնորհիվ Գյումրիում գործող Wonder Kid Academy-ում ստեղծվել է նորագույն աստղագիտական լաբորատորիա 7-18 տարեկան երեխաների համար:

Բեռնափոխադրումների բորսայի ղեկավար. Հայաստանի համար կարեւոր է շարժվել թվային լոգիստիկայի ուղղությամբ ՝ սկսելով հիմնարար տեխնոլոգիաներից
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի համար կարևոր է շարժվել թվային լոգիստիկայի ուղղությամբ՝ սկսելով հիմնարար տեխնոլոգիաներից. էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, սովորական գործընթացների ավտոմատացում, տրանսպորտի մոնիթորինգ։ Ինչպես ասվում է ATI.SU  բեռնափոխադրումների բորսայի պաշտոնական հաղորդագրության մեջ, նման կարծիք է հայտնել Հայաստանում ATI.SU ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը:

Ֆիցոն Փաշինյանին առաջարկել է համագործակցություն միջուկային էներգետիկայի եւ ՌԱՀ ոլորտում
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.  Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանի իր պաշտոնակից Նիկոլ Փաշինյանին առաջարկել է համագործակցություն միջուկային էներգետիկայի եւ ՌԱՀ ոլորտում: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 26-ին Երեւանում Փաշինյանի հետ համատեղ մամուլի  ասուլիսում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է փայլաթիթեղագլանման արտադրության պահպանում և զարգացում
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի' Երևանի փայլաթիթեղագլանման "Արմենալ" գործարանի հակաճգնաժամային զարգացման հարցերն են քննարկվել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանի գլխավորած պատվիրակության ձեռնարկություն այցի ընթացքում:

Արդյունաբերության հատվածի անկմանը զուգընթաց աճում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 100,7%-ից մինչև 102%: Դա դիտվել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացման ֆոնին՝ 26,8% աճից մինչեւ 16,1% անկում՝ ապահովելով 812,3 մլրդ դրամ (2,1 մլրդ դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Ընդ որում, 2025թ. ապրիլին 2024թ. ապրիլի համեմատ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 103.7% - ից մինչև 101.9%: Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերության հատվածը նույնպես ցույց է տվել ծավալների 8,7% անկում, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել է երկնիշ աճ՝ 16,3%-ով։

Հայաստանում դանդաղում է տնտեսական ակտիվության աճը, եւ նվազում է արտաքին առևտուրը
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,4% - ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,2% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։

Կոնվերս Բանկը դրամային պարտատոմսեր է տեղաբաշխում
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին: Թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 09.05.2025թ. թիվ 1/113 Ա որոշմամբ:

Հայաստանի իշխանությունները ցեմենտի ներքին արտադրողների շահերը պաշտպանելու ևս մեկ փորձ են ձեռնարկում
 Երկուշաբթի, 26 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի իշխանությունները ցեմենտի ներքին արտադրողների շահերը պաշտպանելու ևս մեկ փորձ են ձեռնարկում։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը մայիսի 26-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Պետական տուրքի մասին" օրենքում կառավարության ներկայացրած փոփոխություններին:

ԶՖԳ-ը շահագրգռված է ծրագրերի իրականացմամբ Հայաստանի էներգետիկայի վերականգնվող աղբյուրների և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ոլորտներում
 Շաբաթ, 24 Մայիսի 2025,

Արմինֆո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։

Հայաստանում մտածում են AWS Outposts-ի ներդրման մասին
 Շաբաթ, 24 Մայիսի 2025,

Արմինֆո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 19-23-ն ակտիվացել են ռուբլով գործարքները
 Շաբաթ, 24 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 19-23-ը դոլարային գործարքները շարունակել են աճել, ինչին զուգընթաց սկսել են աճել են ռուբլով գործարքները ։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական միտումը  30,4% անկումից հասել է 75% աճի, իսկ դոլարային գործարքների աճը դանդաղել է՝ 62%-ից մինչև 12%։ Արդյունքում՝ ռուբլով գործարքների նկատմամբ դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալի գերակայությունը մեկ շաբաթ առաջվա 1,7 անգամից նվազել է մինչեւ 1,1 անգամ։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98