Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Գյումրի 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվել է շահագործման
 Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Գյումրի հատվածի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատվածն այսօր հանձնվել է շահագործման։ Այդ

Հանքարդյունաբերության ճյուղի գլխավոր խնդիրներից մեկը դրա իմիջն է. Նիկոլ Փաշինյան
 Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը: Երկօրյա ֆորումին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ և այլն:

Հայաստանում քարի պակաս կա. վարչապետ
 Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ է ունեցել ոչ մետաղական հանքավայրերի շահագործման ոլորտում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 3-ին Ծաղկաձորում «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025» համաժողովի ժամանակ։

Հայաստանը 2026 թվականին նախատեսում է կրճատել ոչ միայն պաշտպանական ծախսերը, այլ նաև՝ ՌԱՀ և ՏՏ ծախսերը. Անանյան
 Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2026 թվականի բյուջեի նախագծում բարձր տեխնոլոգիաներին և ռազմարդյունաբերությանը հատկացվող միջոցների ծավալն ու տրամաբանությունը տարակուսանք են հարուցում այն պայմաններում, երբ աշխարհում բոլոր պետությունները, այդ թվում մեր հարևաններն ու ոչ բարեկամ երկրները, արագացնում են ռազմական և տեխնոլոգիական ծախսերը։

Փաշինյանի կառավարությունը չի կատարել իր 5-ամյա ծրագրի սոցիալական խոստումները․ Թադևոս Ավետիսյան
 Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացման խոստումները չեն կատարվելու։ Նման համոզմունք է հայտնել տնտեսագետ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Ծաղկաձորում մեկնարկել է Mining Forum Armenia երկրորդ միջազգային հանքարդյունաբերական համաժողովը
 Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Ծաղկաձորում մեկնարկել է Mining Forum Armenia միջազգային հանքարդյունաբերական համաժողովը, որը երկրորդ տարին անընդմեջ միավորում է ոլորտի ներուժը՝ ռազմավարական առաջնահերթությունների քննարկման, կայուն զարգացման հեռանկարների ձևավորման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման նպատակով: Այս տարի համաժողովն անցկացվում է "Հանքարդյունաբերության հատվածը և Էներգետիկան. միջազգային միտումները և Հայաստանի ներուժը" խորագրի ներքո:

«Արմենիան Քարդ»-ը գործարկել է ArcaQR համակարգը՝ QR-կոդի օգնությամբ վճարումներ անմիջապես բանկային հաշվից
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացնում է ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սկանով՝ անմիջապես բանկային հաշվից։

 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

QR վճարումները հասանելի են Converse Mobile-ում 
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Կոնվերս Բանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները, այդ թվում՝ վճարային գործիքակազմը։ Converse Mobile հավելվածում հասանելի է դարձել նոր՝ QR վճարումների հնարավորությունը։  

IDBank-ի ֆինանսավորմամբ Սվարանց գյուղը մանկապարտեզ կունենա․ «Կողք կողքի» ծրագիրը շարունակվում է 
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը Սյունիքի մարզի Սվարանց գյուղում նոր թաղամաս է կառուցում՝ արցախցի 20 ընտանիք վերաբնակեցնելու համար։ Թաղամասի համար նախատեսված 4 հեկտար հողը հիմնադրամին հատկացրել է Տաթևի համայնքապետարանը։

 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

Ի՞նչ նպատակով ենք մենք կրճատում պաշտպանական ծախսերը․ հարց է տալիս Դավիթ Անանյանը
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարության կողմից 2026 թվականի համար ներկայացված պետական բյուջեի նախագիծը շարունակում է մտահոգություններ առաջացնել։ Պաշտպանության ոլորտում այս տարվա և հաջորդ տարվա համադրելի թվերը, ավելի քան, մտահոգիչ են։ Պաշտպանության բյուջեի նախատեսվող կրճատման վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել տնտեսագետ, ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Հայաստանի իշխանությունները կրճատում են ջերմատնային տնտեսություններին աջակցության սուբսիդիաների չափը
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարում ջերմատնային տնտեսությունների զարգացմանն աջակցության 2023 թվականի հուլիսի 27-ի ծրագրում։

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է 12.2% - ով. Պապոյան
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.2025 թվականի սկզբից մինչև սեպտեմբերի 29-ը Հայաստանից արտահանվել է 121,8 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Դա 13,6 հազար տոննայով կամ 12,2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ մասին հոկտեմբերի 2-ին կառավարության հերթական նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Տեխնիկական համագործակցության շրջանակում ԳԴՀ-ը Հայաստանին կտրամադրի 15,6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանը կմիանա ԵԱՏՄ համաձայնագրին, որը նախատեսում է արժեթղթերի ոչ խտրական «մուտք» միասնական բորսային հարթակ
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 2 - ի հերթական նիստում հավանություն է տվել "Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի անդրսահմանային տեղաբաշխման և շրջանառության մասին" համաձայնագիրը հաստատելու մասին " ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

2025 թվականին եկամտահարկի վերադարձի ծրագրով Հայաստանում «հիփոթեքայիններին» կվերադարձվի շուրջ 252 մլն դոլար
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. 2025 թվականին «հիպոթեքիստներին» եկամտահարկի վերադարձի համար կպահանջվի մոտ 97 մլրդ դրամ (252 մլն դոլար)։ Այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ կառավարության նիստում, որի ընթացքում ծրագրի իրականացման համար հատկացվել է լրացուցիչ 12,6 մլրդ դրամ (մոտ 33 մլն դոլար)՝ ի հավելումն նախապես ծրագրված 84 մլրդ դրամի (218 մլն դոլար):

Հայաստանը հերթական անգամ երկարաձգում է ԵՆԲ-ի կողմից ֆինանսավորվող "Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածքներ" ծրագրի իրականացման ժամկետը
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետը երկարաձգվել է։

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մաեստրո Վալերի Գերգիևի երևանյան համերգի գործընկերը  
 Հինգշաբթի, 2 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։  

 Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
09.10.2026
RUB4.270.03
USD361.93-0.04
EUR405.580.86
GBP478.650.89
CAD254.200.35
JPY22.86-0.01
CNY54.080.08
CHF435.481.31