Փորձագետ. Մեծամորի ԱԷԿ-ի փակումն՝ առանց նորի կառուցման, աղետ կլինի Հայաստանի համար
 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,

Արմինֆո.Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) փոխարեն փոքր մոդուլային էլեկտրակայանների կառուցումը աննպատակահարմար է ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Նման կարծիք է հայտնել "Հայաստանի էներգետիկ նախաձեռնություն" հետազոտական վերլուծական կենտրոնի տնօրեն, տ.գ. թ., դոցենտ Արթուր Ավետիսյանը՝ Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի (ՌՀՆՎԿ) փորձագիտական հարթակում կազմակերպված "Հայաստանի "ատոմային" երկընտրանքը. Նոր ԱԷԿ-ի կառուցում' Ռուսաստանի հետ եւ առանց դրա" առցանց քննարկման ժամանակ:

Հարկային և հանրային ծառայությունների վճարների բարձրացում. տեղին, թե անտեղի են փոթորկվել քաղաքացիները.
 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հասարակությունը, իսկ ավելի կոնկրետ երևանցիները ու ոչ երևանցիները փոթորկված են իշխանությունների ընթացս նորարարական բարեփոխումներով: Դե նկատենք, որ իշխանության բոլոր քայլերը, սովորության համաձայն, վաղուց արդեն անվանում են բարեփոխում խորիմաստ բառով: Ինչքանով է այն բարեփոխում, պարզվում է դա՝ «միջին վիճակագրական քաղաքացուն» հասանելի չէ: Քաղաքացիների համար Երևան քաղաքի տրանսպորտի վճարների թանկացումները, եկամուտների պարտադիր հայտարարագրումը, փոքր ու միջին բիզնեսի հարկման ձևաչափի փոփոխությամբ դրա բարձրացումը, մի ընդհանուր ընկալման մեջ են՝ պարտադիր վճարների խստացում ու «միջին վիճակագրական քաղաքացու» կամ անմիջական իր վրա ճնշում: Ըստ այդմ, ստացվում է, որ քաղաքացուն առաջարկված խնդիրների փաթեթը հանրային ընկալմամբ չի տեղավորվում «բարեփոխում» բարեհամբյուր եզրույթի մեջ:

Հայաստանում կխստացվի վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար
 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանում խստացվելու է վարչական պատասխանատվությունը ֆինանսական հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար ։ ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ի լիագումար նիստում հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին:

Խորհրդարանը հավանություն է տվել "Բյուջետային համակարգի մասին" օրենքում կատարված փոփոխություններին
 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 12-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել "Բյուջետային համակարգի մասին"օրենքում կատարված փոփոխություններին:

Փորձագետ. Հայաստանում անշարժ գույքի գները 2025 թվականին կպահպանվեն, բայց ավելի ակտիվ կդառնա երկրորդային շուկան
 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,

Արմինֆո. 2024 թվականի արդյունքներով անշարժ գույքի երկրորդային շուկան ավելի պասիվ է եղել՝ ինչպես գործարքների առումով, այնպես էլ արժեքային արտահայտությամբ՝ եթե համեմատենք 2022 և 2023 թվականների հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ, "Կոլիբրի" անշարժ գույքի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանը: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանի առաջնային շուկան 2024 թվականին պահպանել է իր տեմպերը հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի մեխանիզմի շնորհիվ։ Ընթացիկ տարվանից վերջինս հասանելի կլինի միայն մարզերում։

Մարզերում բնակարանների առքուվաճառքի գործարքները 2024 թվին նվազել են, սակայն փորձագետները 2025 թվին իրավիճակի փոփոխություն են ակնկալում
 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի մարզերում բնակարանների միջին շուկայական արժեքը 2024 թվականին աճել է 13,6% - ով՝ կազմելով 148.8 հազ. դրամ/1 քմ:

 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,

Արմինֆո.

Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին
 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Վարչապետին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

Աղբահանության թանկացման մասին հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետարանը հետագայում մշակել է արտոնյալ փաթեթներ
 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,

Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը մշակել է աղբահանության ծառայությանն առնչվող  արտոնյալ փաթեթներ: Այդ մասին փետրվարի 11-ին ավագանու նիստում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ նախագիծը կներկայացվի ավագանու հաջորդ նիստին:

Հայաստանում արդեն կա անհուսալի վարկերի մարման ծրագրին մասնակցելու 900 հաստատված դիմում. փոխնախարար
 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,

Արմինֆո. Փետրվարի 11-ի դրությամբ արդեն կա անհուսալի վարկերի մարման ծրագրին մասնակցության մոտ 900 հաստատված դիմում: Այդ մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

Էլեկտրամոբիլը հաշվառումից հանել եւ պահեստամասերը վաճառել Հայաստանում չի հաջողվի
 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է օրինագիծ, որն ուղղված է Հայաստանի Հանրապետություն էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման դեպքերի բացառմանը, եթե դրանք ներմուծվում են հետագա ապամոնտաժման և որպես պահեստամաս իրացնելու նպատակով: Օրենսդրական նախաձեռնությունը տեղադրված է իրավական ակտերի միասնական պորտալում:

ԱԺ պատգամավորը կարծում է, որ Հայաստանի կուտակային հիմնադրամների միջոցներն անարդյունավետ են օգտագործվում, ԿԲ-ը կտրականապես համաձայն չէ դրան
 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,

Արմինֆո. Հայաստանի կուտակային հիմնադրամների միջոցները չափազանց անարդյունավետ են օգտագործվում։ Այդ մասին փետրվարի 11-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկ
 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը հանդես է գալիս միջազգային փոխանցումների աննախադեպ առաջարկով՝ 0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար:

Հայաստանում ակնկալում են հզորացնել ԱԲ էկոհամակարգը՝ ֆրանսիական ընկերությունների հետ գիտելիքների փոխանակման միջոցով
 Երեքշաբթի, 11 Փետրվարի 2025,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։

ԶՊՄԿ-ը կվերսկսի աշխատանքը՝ աշխատակիցների 10-օրյա գործադուլից հետո
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո.  Աշխատավարձի բարձրացման պահանջով փետրվարի 1-ից գործադուլ անող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները փետրվարի 11-ին կվերադառնան իրենց աշխատատեղերը: Այդ մասին հաղորդում է "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությունը՝ վկայակոչելով գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանին:

 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո.

ԶՊՄԿ ղեկավար. Կան երրորդ ուժեր, որոնք մեր կոլեկտիվն օգտագործում են կոմբինատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո.Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին կարծում է, որ ձեռնարկությունում ստեղծված իրավիճակում (սաբոտաժ մի խումբ աշխատակիցների կողմից-խմբ.) ներգրավված են երրորդ ուժեր, որոնց ձեռնտու է Սյունիքի մարզում իրավիճակի ապակայունացումը: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 9-ին տեղական հեռուստաալիքին հարցազրույցում։

4․632․795 դրամ՝ ԴիջիԿոդ-2025 մրցույթին․ փետրվարի մի դրամները կուղղվեն ՔայլՏեքին
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո. «Մի դրամի ուժի» հունվար ամսվա հավաքված գումարը՝ 4․632․795 դրամն ուղղվեց ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին, որն է՛լ ավելի է պատանիների շրջանում խթանելու ֆինթեք ուղղությամբ նախագծեր ստեղծելու գաղափարը։

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել աշխատավարձի պայմաններում
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2025,

Արմինֆո.ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններ, հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ Այդ մասին ասվում է

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23