Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Այս ամռան ամենաթեժ համերգային երեկոն՝ Team Telecom Armenia-ի հետ. ընկերությունը, դառնալով Ջենիֆեր Լոպեսի մենահամերգի 5G պաշտոնական գործընկեր, հայտարարել է 5G ցանցի գործարկման մասին արդեն նաև Երևանի Կենտրոնում։
|
Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները վարչության պետ Արշալույս Հարությունյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումներ են ունեցել ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչների և ՌԴ ֆինանսների նախարարության գործընկերների հետ:
|
Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները մինչեւ 2025թ. հուլիս աճել են տարեկան 21%-ով կամ 693.2 մլն դոլարով՝ մինչև 4.047 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ գրանցվել էր 14.2% կամ 555 մլն դոլարով անկում: Այսպիսով, ՀՄՊ-ն սկսել են մոտենալ 2023թ. օգոստոսին գրանցված 4.2 մլրդ դոլար պատմական առավելագույնին: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները:
|
Շաբաթ, 2 Օգոստոսի 2025,
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն (ՀԷՑ) իր գործունեությունն ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով նախատեսում է անցկացնել էներգետիկայի ոլորտում նախագծման ծառայությունների (մալուխային և օդային էլեկտրահաղորդման գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում) գնման բաց մրցույթ:
|
|
|
Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Սպառողական վարկերի գծով պարտապաններին աջակցության պետական ծրագրի աշխատանքի կես տարվա ընթացքում դրա շահառու է դարձել 220 հազարից ընդամենը 3686 քաղաքացի ՝ 180 մլրդ դրամ վարկային պարտքի գումարային ծավալով։ Այդ մասին օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը, նշելով, որ այդ 220 հազար պարտապանների վարկային պարտավորությունների միագումար ծավալը կազմում է շուրջ 180 մլրդ դրամ։
|
Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Հունգարական "Wizz Air" ավիաընկերությունը հոկտեմբերի 2-ից կսկսի չվերթներ իրականացնել Երևան - Բովե (Ֆրանսիա) - Երևան երթուղով:
|
Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահին ուղեկցել են ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
|
Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Բացառիկ առավելություններով պրեմիում դասի նոր քարտ բիզնեսի համար IDBank-ից՝ Mastercard Business Preferred, որ բացում է աշխարհի դռները հաճախորդների առաջ, տալիս բազմաթիվ հնարավորություններ ճամփորդելիս։
|
Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,
Արմինֆո. Այսօրվանից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կգործի որպես Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով:
|
Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025,
Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է 50 մլրդ դրամի (շուրջ 125 մլն դոլար) ներդրումային ծրագրի շրջանակում գնումների գործընթացի մասին:
|
Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հեղուկ գազի շուկայում չկան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է ծախսերի ավելացմամբ և առաջարկ-պահանջարկի գործոններով: Նման եզրակացության է հանգել մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ)՝ անցկացված ուսումնասիրության արդյունքում։
|
Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի օգոստոսին Հայաստանում կսկսի գործել կոնյակի իզոտոպային հետազոտման լաբորատորիա: Հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՝ անդրադառնալով հայկական կոնյակի արտահանմանն առնչվող խնդիրներին։
|
Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,
Արմինֆո. Հայաստանի ապահովագրության հատվածը 2025թ.առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով 2 անգամ ավելացրել է զուտ շահույթը (մեկ տարի առաջվա 65,3% անկման դիմաց) ՝ ապահովելով այն 1,95 մլրդ դրամի մակարդակում (5,1 մլն դոլար)։ Դա եղել է փոխհատուցումների տարեկան աճի խիստ դանդաղման ՝ 32,4%-ից մինչև 4,3% (21,4 մլրդ դրամ կամ 55,8 մլն դոլար), և ապահովագրավճարների դինամիկայի 6% անկումից 7,2% աճի (41,5 մլրդ դրամ կամ 107,9 մլն դոլար) արդյունք։ Այդ մասին են վկայում հրապարակված ֆինանսական հաշվետվությունների և ԱԸ-ներից լրացուցիչ պահանջված տվյալների հիման վրա ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 30.06.2025 թ. տվյալները:
|
Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,
Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:
|
Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025,
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
|
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,
|
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև։
|
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,
Արմինֆո. Team Telecom Armenia-ն՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, այս տարի ևս ամռան ամենամասշտաբային նորարարական նախագծի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կողքին էր:
|
Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025,
Արմինֆո. 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի ծախսերը կազմել են 1472.3 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի կատարման 85.2% - ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4% - ով կամ 239.6 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկագրում:
|