Ուրբաթ, 15 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

«ԴիջիԹեք 2025»-ը ներկայացրել է տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձության բանախոսների առաջին տասնյակին
 Ուրբաթ, 15 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հոկտեմբերին մի քանի օրով Երևանը կդառնա համաշխարհային տեխնոլոգիական հանրության ձգողության կետը՝ մեկ հարթակում համախմբելով տեխնոլոգիական առաջատարներին և նորարարներին բողջ աշխարհից: Հոկտեմբերի 10-12 - ը Հայաստանի մայրաքաղաքում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) կանցկացնի տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը, որն այս տարի դառնում է 20 տարեկան:

Դավիթ Անանյանը գնահատել է «Թրամփի ճանապարհի» շահագործումից Հայաստանի հնարավոր տնտեսական օգուտը
 Ուրբաթ, 15 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տ.գ. թ. Դավիթ Անանյանը նախնական գնահատական է տվել "Թրամփի ճանապարհի" շահագործումից Հայաստանի համար հնարավոր տնտեսական օգուտներին:

Փոխվարչապետ. Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս ԵԱՏՄ մասին պայմանագրում ամրագրված հիմնարար սկզբունքների պահպանման օգտին
 Ուրբաթ, 15 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության մաքսային ծառայությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությունը հարկատար ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի ոլորտում: Այս մասին օգոստոսի 15-ին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Չոլպոն Աթայում ԵԱՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստում։

Երևանում կկայանա "Հայաստան-ԵԱՏՄ" միջազգային խորհրդաժողովը
 Ուրբաթ, 15 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  2025 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանում կանցկացվի "Հայաստան-ԵԱՏՄ"միջազգային խորհրդաժողովը։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության մամուլի ծառայությունը, միջոցառումը կմիավորի առաջատար տնտեսական և քաղաքական վերլուծաբանների, այդ թվում ՝ հայտնի ռուս փորձագետներ Դմիտրի Սայմսին և Ֆյոդոր Լուկյանովին:

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. օգոստոսի դրությամբ նվազել է մինչև 74,4%
 Ուրբաթ, 15 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել ՝ հունվար-հուլիսի արդյունքներով կազմելով 74,4% (մեկ տարի առաջվա 79,3% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

Դեսպան.  չեխական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ծրագրերին մասնակցելու և ներդրումներ կատարելու հնարավորություններով
 Ուրբաթ, 15 Օգոստոսի 2025,

Արմինֆո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

 Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Ղրղզստանում քննարկում են նավթի, գազի ընդհանուր շուկաների ձևավորման և համակարգված տրանսպորտային քաղաքականության հարցեր
 Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025,

Արմինֆո.Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ: Օգոստոսի 14-15-ը կայանալիք խորհրդի աշխատանքներին Հայաստանից մասնակցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանում կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ
 Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025,

Արմինֆո.Հայաստանում կստեղծվի բյուջետային ծրագրերի գնահատման խորհուրդ։ Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, օգոստոսի 13-ին ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգոյանը:

Քաղաքական գործիչը հաշվարկել է Հայաստանի եկամուտները Սյունիքով անցնող ճանապարհից. դրանք կբավականացնեն միայն կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու համար
 Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025,

Արմինֆո.Մաթեմ չիմացող իշխանությունները այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

ՏԿԵ նախարարը չի բացառել, որ "Շիրակ" օդանավակայանն առաջիկայում կսկսի չվերթներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ
 Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025,

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկ ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրիի "Շիրակ" օդանավակայանից նոր ուղղություն գործարկելու վերաբերյալ: Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Team-ն առաջինը տարածաշրջանում կանջատի 2G ցանցը՝ այն փոխարինելով առաջադեմ տեխնոլոգիաներով
 Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Team Telecom Armenia-ն հայտարարում է բջջային ցանցի օպտիմալացման և արդիականացման նոր լայնածավալ նախագծի մեկնարկի մասին։ Նպատակ ունենալով էապես բարձրացնել կապի որակը և թվային միջավայրի անվտանգությունը Հայաստանի ողջ տարածքում՝ ընկերությունը 2025թ․ նոյեմբերի 15-ից կդադարեցնի 2G ցանցի շահագործումը։ 

Հայաստանում տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում ինքնավար հատուկ մարմին կստեղծվի
 Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

«Սպայկա» ագրոհոլդինգն ամրապնդում է հարաբերություններն ԱՄՆ-ի հետ
 Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ընդգծելով հայ-ամերիկյան խորացող տնտեսական կապերը, այցելել է «Սպայկա» ՍՊԸ, որտեղ նրան ընդունել է Հայաստանի այդ առաջատար ագրոարդյունաբերական ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանը։

Փաշինյանը նշել է վաշինգտոնյան հռչակագրի ակնհայտ օգուտները ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, այլ նաև Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի համար
 Հինգշաբթի, 14 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը միանգամայն շոշափելի օգուտներ կունենա ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Այս մասին նա հայտարարել Է Fox News-ի հետ հարցազրույցում։

Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար
 Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025,

Արմինֆո.Հայաստանի տարբեր բուհերի 10 ուսանող Ամերիաբանկի և Visa ընկերության համատեղ իրականացրած «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքում այս ամռանը հնարավորություն ունեցավ մեկնելու ԱՄՆ և Բերքլիի համալսարանում մասնակցելու կարճաժամկետ կրթական ծրագրի:   

2024 թվականի արդյունքներով հայկական գինու շուրջ 80 տոկոսը մատակարարվում է ռուսական շուկա
 Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025,

Արմինֆո. 2024 թվականին Հայաստանը 4,1%-ով կրճատել է գինու արտահանումը՝ մինչև 4,3 մլն լիտր։ Արտահանվող գինու մաքսային արժեքը նվազել է 3,1%-ով՝ մինչև 17,7 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Էկոնոմիկայի նախարար. «Թրամփի ճանապարհը» տնտեսական օգուտներից զատ կապահովի նաեւ անվտանգության երաշխիքներ
 Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  «Թրամփի ճանապարհը» (TRIPP - Թրամփի խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղի) բացի տնտեսական օգուտներից կապահովի նաև անվտանգության երաշխիքներ։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀՀ հարցազրույցում։

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է խոշոր ներդրումային ծրագրերը
 Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ Հայաստանը ներդրումների հետ կապված խնդիրներ չունի: Այդ մասին նա հայտարարել է ՀՀՀ հարցազրույցում, պատասխանելով Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալների նվազման մասին հարցին, ինչի մասին վկայում են պաշտոնական տվյալները։

Արտ. փոխարժեքները
06.08.2026
RUB4.49-0.01
USD366.250.11
EUR422.730.17
GBP493.08-0.04
CAD261.681.30
JPY23.20-0.02
CNY54.260.02
CHF452.550.19