Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հաղորդել է, որ հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։

Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները:

Պետրոսյան․ Հուլիսի կեսերին "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը կազգայնացվի
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հաղորդել է, որ հուլիսի կեսերին Սամվել Կարապետյանի "Հայաստանի էլեկտրական ցանցեր" (ՀԷՑ) ընկերությունը կազգայնացվի:

Հայաստանում գինեգործության ոլորտի համար ESG չափորոշիչների ներդրման ուղեցույց կմշակվի
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի համատեղ իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագրի շրջանակում հունիսի 28-ին Ալլուրիա համալիրում տեղի է ունեցել գինեգործության ոլորտի հայրենական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հադիպում։

«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.   Այսօր հեռավար աշխատանքի որոնումների արդյունքում կարող եք ոչ թե գտնել երկար սպասված եկամտի աղբյուրը, այլ կորցնել սեփական հեռախոսի նկատմամբ վերահսկողությունը։  Զեղծարարներն ակտիվորեն օգտագործում են կիբերշորթման մանրակրկիտ ծրագիր, որի միջոցով ձեր սմարթֆոնը հեռավար արգելափակում են «աշխատանքային ծրագիրը կարգավորելու» պատրվակով և, ամբողջական վերահսկողություն ստանալով ձեր տվյալներին, ապաարգելափակման համար պահանջում են կատարել վճարում։

ԶՊՄԿ պայթեցման հարթակում արձանագրվել է պատմական ռեկորդ. 75 տարվա աշխատանք՝ առանց պատահարների
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. Աշխարհում կան մասնագիտություններ, որտեղ սխալվելու տեղ պարզապես չկա, և պայթեցման աշխատանքները հենց այդպիսի մասնագիտություն են: Այս մասին ասվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ մամուլի ծառայության պատրաստած տեսանյութում:

ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. ԱրարատԲանկը շարունակում է օգտագործել միջազգային եւ նորագույն լավագույն տեխնոլոգիաները՝ մրցունակ վարկային պրոդուկտներ առաջարկելով ՓՄՁ հաճախորդներին և նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։

ԱրարատԲանկը հունիսի 29-ից սկսել է ընդհանուր 4 միլիարդ դրամ գումարի չափով դիվիդենդների վճարումը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.  «ԱրարատԲանկ» ԲԲԸ բաժնետերերը տարեկան ընդհանուր ժողովում որոշել են 2025 թվականին ստացված 11.7 միլիարդ դրամ ($30.7 մլն) զուտ շահույթից 4 միլիարդ դրամը ($10.5 մլն) ուղղել դիվիդենդների վճարմանը: Մնացած 7.7 միլիարդ դրամը ($20.2 մլն) մնում է բանկի տնօրինության տակ և կուղղվի դրա զարգացմանը: Այս որոշումն ընդունվել է հունիսի 24-ին կայացած ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում, համաձայն որի՝ դիվիդենդների վճարումը սկսվում է հունիսի 29-ին:

Արդշինբանկը լավագույն բանկն է Հայաստանում միանգամից 4 անվանակարգերում` ըստ Global Banking & Finance Review Awards-ի վարկածի
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.Արդշինբանկը ճանաչվել է Global Banking & Finance Review Awards 2026թ․ մրցանակաբաշխության հաղթող միանգամից չորս անվանակարգերում` «Լավագույն մանրածախ բանկ», «Լավագույն փրայվիթ բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ», «Լավագույն CSR բանկ»։

«ԱՄԻՕ Բանկը» մեկնարկել է 3 մլրդ դրամ ծավալով դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.«ԱՄԻՕ Բանկը» մեկնարկել է 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով անվանական, չփոխարկելի, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը։ Այս մասին նշվում է բանկի հաղորդագրության մեջ, որտեղ նաև հստակեցվում է, որ տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել օգոստոսի 31-ին, ինչից հետո դրանք ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում։

«Լույս» հիմնադրամ. Հայաստանի արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի արտաքին առևտրի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Այս մասին են վկայում «Լույս» հիմնադրամի իրականացրած ուսումնասիրությունները, որոնք վերլուծել են երկրի տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին։

Տնտեսագետ. Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումները հարվածի տակ են դրել շուրջ 594 մլն դոլարի տեղական արտադրության ապրանքներ
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանը բախվել է ռուսական շուկայից արտահանման ուժեղացված կախվածության հետևանքներին. Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման սահմանափակումները հարվածի տակ են դրել շուրջ 594 մլն դոլարի կամ ՀՆԱ-ի 2,4%-ի չափով տեղական արտադրության ապրանքներ՝ բացահայտելով երկրի տնտեսական մոդելի խոցելիությունը։ Այս մասին tvyal.com-ի իր հոդվածում գրում է հայտնի տնտեսագետ Աղասի Թավադյանը։

ՀՀ ֆինանսների նախարարությունը միջազգային ներդրողներին է ներկայացրել հարկաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են միջազգային «Lion Finance Group» ընկերության կազմակերպած «Investor Day» (Ներդրողի օր) միջոցառմանը։

Հայաստանն ու Իրանը հայտարարել են Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանն ու Իրանը պաշտոնապես հայտարարել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների մեկնարկի մասին։

Դևիդ Ալենը Գորիսում քննարկել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության հարցերը
 Երկուշաբթի, 29 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենն այցելել է «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի Գորիսի գրասենյակ, որտեղ ընկերության ղեկավարության հետ քննարկել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։

Հայաստանն ու Իրանը քննարկել են սահմանային անցակետի արդիականացմանն առնչվող հարցեր
 Շաբաթ, 27 Հունիսի 2026,

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ նախագահի տեղակալ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 22-26-ը դոլարային գործարքներն սկսել են աճել, իսկ ռուբլով գործարքները՝ կրճատվել
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներն սկսել են աճել, իսկ ռուբլով գործարքները սկսել են կրճատվել: Եվրոյով գործարքներ արդեն չորս ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 22,6% անկումից հասել է 78,6% աճի, իսկ ռուբլով գործարքների թրենդը շրջվել է հակառակ ուղղությամբ՝ 76,3% աճից դեպի 22,2% անկում։ Դա թույլ է տվել դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակշռության վերականգնում ռուբլով գործարքների նկատմամբ՝ գրեթե 2 անգամ տարբերությամբ, մինչդեռ,  մեկ շաբաթ առաջ գերակշռում էին ռուբլով գործարքները՝ 1,3 անգամ առավելությամբ։

Պաշտոնյա․ Հայաստանը ԵՏՀ-ի հետ աշխատում է ԵԱՏՄ շրջանակներում միասնական թվային հարթակի ստեղծման ուղղությամբ
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո.  Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ աշխատում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միասնական թվային հարթակի ստեղծման ուղղությամբ՝ պետական գնումների շուկաներում ընկերությունների մասնակցությունը դյուրացնելու նպատակով: Այդ մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է  ՀՀ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են տնտեսական կայունության ամրապնդումն ու նոր շուկաների որոնումը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո.  Փոխկապակցվածության օրակարգի հարթակի գործարկմանը նվիրված միջոցառման շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Քոփմանի հետ:

Ջրբաշյան. Հարավային Կովկասի երկրների թվում Հայաստանում դիտվում է ժողովրդագրական փոփոխություններին հասարակության պատրաստվածության ամենաբարձր մակարդակը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026,

Արմինֆո. Հայաստանում տարածաշրջանի երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի համեմատ, դիտվում է ժողովրդագրական փոփոխություններին հասարակության պատրաստվածության ամենաբարձր մակարդակը։

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74