S&P Global Ratings. Հայաստանի մասնավոր հատվածի պարտքային բեռը կշարունակի աճել
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո.  Հայաստանում մասնավոր հատվածի պարտքի բեռը կշարունակի աճել։ 2024թ. վարկավորման արագ աճը և 2025թ. կանխատեսվող աճի բարձր տեմպերը (մոտ 5%) նշանակում են, որ Հայաստանի մասնավոր հատվածի պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ, հավանաբար, ավելի արագ կվերականգնվի մինչև թրենդային մակարդակ։ Պարտքի շարունակական արագ կուտակումը, հատկապես, տնային տնտեսությունների հատվածում՝ իր կայուն ցածր խնայողությունների նորմով, շարունակում է մնալ երկարաժամկետ խնդիր: Այդ մասին ասվում է S&P Global Ratings-ի "Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների բանկային հատվածի կանխատեսում" զեկույցում։

Միրզոյան․Հայաստանը մտադիր է Իրանի հետ երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 3 մլրդ դոլարի
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանը մտադիր է այսուհետ ևս զարգացնել առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի հետ և երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել մինչեւ 3 մլրդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Իրանի իր գործընկեր Աբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո.

Հայաստանում խոշոր սպառողները հնարավորություն կունենան ուղղակիորեն պայմանագրեր կնքել էլեկտրաէներգիա արտադրողների հետ
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր սպառողները հնարավորություն կունենան ուղղակիորեն պայմանագրեր կնքել էլեկտրաէներգիա արտադրողների հետ։  ՀՀ Ազգային ժողովը մարտի 25-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակել են ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արուսյակ Մանավազյանը:

Թվային կցորդ. Հայաստանի թվային լանդշաֆտում ռուսական լուծումներով ընկերությունների տոկոսը մեկ տարում աճել է
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանի համար ավելի ու ավելի կարևոր գործընկեր է դառնում թվային փոխակերպման ոլորտում։ Մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության թվային կցորդ Ալեքսեյ Օրդինը՝ վկայակոչելով անցած տարվա ընթացքում ձեռք բերված արդյունքները։

Երևանում կանցկացվի երրորդ Ռուս-հայկական շինարարական համաժողովը
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցչության նախաձեռնությամբ մարտի 27 - ին Երևանում տեղի կունենա Ռուս-հայկական շինարարական երրորդ համաժողովը: Այդ մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Հայաստանում արդյունաբերության հատվածի անկումն ուղեկցվում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճով
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-փետրվարին՝ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է  100.8%-ից մինչև 102.2%: Դա դիտվել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի 28,9% աճից մինչև 19,4% անկում վատթարացման ֆոնին՝ ապահովելով 380,5 մլրդ դրամ (959 մլն դոլար) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։ Վիճակագրության համաձայն, 2025թ. փետրվարին՝ 2024թ. փետրվարի համեմատ, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը  աճել է  99.4%-ից մինչեւ 101.6%: Դիտարկվող այս ժամանակահատվածում արդյունաբերական հատվածը ցույց է տվել ծավալների ավելի արտահայտված անկում՝ 26,6 տոկոսով, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել է 36,4% էական աճ։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը թուլացել է՝ արդյունաբերական հատվածի եւ արտաքին առեւտրի անկման ֆոնին
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-փետրվարին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,1%-ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,6% - ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերական հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։

Հայաստանի խորհրդարանում քննարկումներ են ընթանում "Պետական կենսաթոշակների մասին" օրենքում փոփոխությունների շուրջ
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Առաջարկվում է նաեւ, որ սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը, դրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը: «Հայաստան» խմբակցության կողմից արտահերթ համարված օրենքի նախագիծն ԱԺ մարտի 25-ին գումարված հերթական նիստում ներկայացրել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Հայաստանն ու Չինաստանը համագործակցություն են հաստատում զբոսաշրջության ոլորտում
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. Մարտի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տնտեսական և առևտրային գրասենյակի ներկայացուցիչներ՝ խորհրդական Ցայ Չունին, երրորդ քարտուղար Վու Թիանյուին և նրանց գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ԿԲ. Հայաստանում կօգտագործվի գրավի մեխանիզմ  ղարաբաղցի ձեռնարկատերերի գույքի նկատմամբ
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի իշխանությունները ցանկանում են ներդնել մեխանիզմ, որով ֆինանսական հաստատությունները հնարավորություն կունենան իրացնել գրավի նկատմամբ իրենց իրավունքը երկրում չգրանցված Լեռնային ղարաբաղցի անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում: ՀՀ Ազգային ժողովի մարտի 25-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում են Քաղաքացիական օրենսգրքում եւ "Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին" օրենքում կատարված փոփոխությունները:

ԱրարատԲանկ․ հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը
 Երեքշաբթի, 25 Մարտի 2025,

Արմինֆո. Երեխաների առողջ ապագան մեր ձեռքերում է՝ այս կարգախոսի ներքո էին հավաքվել ԱրարատԲանկի, ֆինանսական և ՏՏ ոլորտի այլ ինտելեկտուալ թիմեր՝ աջակցելու «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներին։ Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ նպատակը մրցակցությունից դուրս է և հաղթանակը մեկն է՝ ապաքինված երեխայի ժպիտը։

Հարկային. տուգանքների բողոքարկման կանոնների վերանայումը չի տարածվում ՀՀ ՊԵԿ-ի կողմից դուրս գրվող վարչական ակտերի վրա
 Երկուշաբթի, 24 Մարտի 2025,

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ  վերջին շրջանում սոցիալական ցանցերում քննարկվող՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  մշակման աշխատանքներին Կոմիտեն որևէ մասնակցություն չի ունեցել։

2025 թվին ՊԵԿ-ը հարկային մեծ ներուժ է տեսնում շինարարության ոլորտում
 Երկուշաբթի, 24 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2025 թվականին նախատեսում է շինարարության ոլորտից ավելի շատ հարկեր հավաքել։ Այդ մասին մարտի 24 - ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է գերատեսչության ղեկավար Էդուարդ Հակոբյանը։

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկելու է Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր
 Երկուշաբթի, 24 Մարտի 2025,

Արմինֆո. Մայիսի 10-ին «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկելու է Կրասնոյարսկ -Երևան- Կրասնոյարսկ երթուղով չվերթերը: Այդ մասին հաղորդում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և Սանկտ Պետերբուրգի Մշակութային-ցուցահանդեսային բյուրոն շահագրգռված են համագործակցությամբ
 Երկուշաբթի, 24 Մարտի 2025,

Արմինֆո. MITT 2025-ի շրջանակներում հայկական տաղավար է այցելել Սանկտ Պետերբուրգի Մշակութային և ցուցահանդեսային բյուրոյի գլխավոր տնօրեն Սերգեյ Ազարենկովը։

ՀՀ ԿԲ-ն առաջարկում է այսուհետ պետական գաղտնիք չհամարել հայկական դրամի արտադրության տեխնոլոգիայի և դրա պաշտպանության առանձնահատկությունների մասին տեղեկությունները
 Երկուշաբթի, 24 Մարտի 2025,

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկն առաջարկում է այսուհետ պետական գաղտնիք չհամարել յուրաքանչյուր անվանական արժեքով ՀՀ ԿԲ դրամական պահուստների, հայկական դրամի արտադրության տեխնոլոգիայի և դրանց պաշտպանության առանձնահատկությունների մասին տեղեկությունները: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի e-draft.am  միասնական պորտալում:

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025 թվականի մարտի 17-21-ը նվազել են և դոլարով, և ռուբլով գործարքները
 Շաբաթ, 22 Մարտի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մարտի 17-21-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր իրականացվել են ռուբլով, և չորս անգամ՝ դոլարային գործարքներ, իսկ եվրոյով գործարքներ կրկին դադարել են իրականացվել։ Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել է 24% աճից դեպի 21% անկում, ինչը դիտվել է նաեւ ռուբլով գործարքների միտման առնչությամբ, որը ծավալվել է 21,4% աճից դեպի 3% անկում: Արդյունքում՝ դոլարային գործարքների շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ նվազել է 1,7-ից մինչեւ 1,3 անգամ։

IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
 Ուրբաթ, 21 Մարտի 2025,

ԱրմինֆոIDBank-ի նոր մասնաճյուղն այս անգամ իր դռները բացում է Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում։ Ինչպես խոստացված էր՝ Բանկը շարունակում է Հայաստանի տարբեր մարզերում իր հաճախորդների համար ապահովել ոչ միայն թվային, այլ նաև ֆիզիկական ներկայությունը։

 Ուրբաթ, 21 Մարտի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23