Սոֆիայում տեղի կունենա հայ-բուլղարական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստը
 Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,

Արմինֆո. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-բուլղարական հանձնաժողովի նիստը:

Տնտեսագետը՝ ծաղիկ արտադրողների խնդրի մասին. Հայաստանի իշխանությունը մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որոնց հետևանքները կրելու են ՀՀ քաղաքացիները
 Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,

Արմինֆո. Օրվա իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ և, ինչպես ժողովուրդն է ասում, «ծանրաձողը գցել է ոտքին», որի հետևանքները կրում են և կրելու են ՀՀ քաղաքացիները։ Այդ մասին հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման արգելքին։

Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի
 Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող Etihad Airways-ն Աբու Դաբիից դեպի Երևան ավիաչվերթ կգործարկի: Այդ մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում։

«Գազպրոմ Արմենիա»-ն համալիր աշխատանքներ  է իրականացնում գազափոխադրման համակարգի օբյեկտներում
 Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,

Արմինֆո. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025թ. արտադրական ծրագրերի շրջանակում իրականացվում են համալիր աշխատանքներ և միջոցառումներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում։

Գևորգ Պապոյան. Վերջին 4 օրում Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 բեռնատար
 Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,

Արմինֆո. Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Այդ մասին  Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով ՝ վերջին 4 օրվա ընթացքում հանրապետություն է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 143  բեռնատար։

Նախարար. Ռուսաստանի Դաշնություն է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար
 Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025,

Արմինֆո Հունիսի 1-ից հուլիսի 13-ը ՌԴ է մտել հայկական ծիրանով բարձված 1775 բեռնատար։  Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,

Արմինֆո.

Հայաստանը Նիդերլանդների հետ ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու անհրաժեշտություն է տեսնում. ՏԿԵ նախարար
 Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։

Էկոնոմիկայի նախարար. Հայաստան է մուտք գործել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար
 Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հուլիսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար է մուտք գործել Հայաստան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ռոսսելխոզնադզոր»-ը բանակցություններ կվարի Հայաստանի իրավասու գերատեսչության հետ՝ հայկական ծաղիկների Ռուսաստան մատակարարման խնդրի շուրջ
 Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայկական կողմի խնդրանքով հուլիսի 14-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեն տեսակապի ձևաչափով բանակցություններ կվարի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ:

Վերջին 9 տարիներին էներգետիկ փոխակերպման մասով Հայաստանի վարկանիշը որևէ փոփոխության չի ենթարկվել. "Լույս" հիմնադրամ
 Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,

Արմինֆո.   Վերջին 9 տարիների ընթացքում Հայաստանի վարկանիշը էներգետիկ փոխակերպման մասով որևէ փոփոխության չի ենթարկվել։ Այդ մասին ասվում է "Լույս" հիմնադրամի հետազոտության մեջ, որը վերլուծել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած "Աջակցություն արդյունավետ էներգետիկ փոխակերպմանը-2025" զեկույցը։

Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. հուլիսին նվազել է մինչև 73,3%
 Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվականից սկսել է նվազել՝ առաջին կիսամյակի արդյունքներով կազմելով 73,3% (նախորդ տարվա 79,1% - ի դիմաց)։ Այդ մասին են վկայում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալները։

Առաջին կիսամյակում Երևանի քաղաքապետարանի բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 88.5 տոկոս
 Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,

Արմինֆո.  Ս.թ. հունիսի 30-ի դրությամբ հաստատված ծրագրի համաձայն (հունվար-հունիս ժամանակահատվածում), Երևանի քաղաքապետարանի բյուջե պետք է մուտքագրվեր 45.1 մլրդ դրամ, սակայն, փաստացի, հավաքագրվել է 39.9 մլրդ դրամ: Այդ մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրել են հուլիսի 14-ի աշխատանքային նիստի ընթացքում։

Հայկական ԱԷԿ-ը նախատեսվածից մեկ օր շուտ միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
 Երկուշաբթի, 14 Հուլիսի 2025,

Արմինֆո 2025 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2025) աշխատանքների ավարտից հետո՝ hուլիսի 13-ին, ժամը 03:58-ին, նախատեսվածից շուրջ մեկ օր շուտ Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այդ մասին ասվում է ՀԱԷԿ կայքում:

 Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 7-11-ը դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել։ Եվրոյով գործարքներ արդեն մեկուկես ամիս  չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 48% անկումից ծավալվել է դեպի 2 անգամ աճ, իսկ դոլարային գործարքների դինամիկան, ընդհակառակը, ծավալվել է 3,5 անգամ աճից դեպի 40% անկում։ Արդյունքում՝ ռուբլով գործարքները կրկին սկսել են գերակշռել դոլարային գործարքների նկատմամբ, բայց աննշան՝ 1,1 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակադարձ էր՝ դոլարային գործարքները 3,2 անգամ գերազանցում էին ռուբլով գործարքներին։

Հայաստանի 7 կազմակերպություն կարող է վերսկսել ծաղիկների մատակարարումը Ռուսաստան
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝  գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ:

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցության ծրագրով 14.7 հազար հայտ է ներկայացվել. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո. 14 757 հայտ է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրով, որն ուղղված է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցությանը: Այդ մասին հուլիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ դրամական այլ վճարների վարչության ընտանեկան նպաստների վճարման բաժնի պետ Արմեն Մարգարյանը։

Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո. Համաշխարհային զբոսաշրջիկներն այժմ կարող են կատարել արագ և անվտանգ QR-վճարումներ Հայաստանում Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով՝ օգտագործելով Alipay+ հավելվածը, ինչն իր հերթին թույլ կտա հայաստանյան առևտրային կետերի ավելի քան 85%-ին ընդունել վճարումներ նաև զբոսաշրջիկներից։

Վարդան Կոստանյան. Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի հաջողված փորձը անհրաժեշտ է ներդնել հանրապետության  մարզերում և Երևանում
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն և ՀԿԵ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
 Ուրբաթ, 11 Հուլիսի 2025,

Արմինֆո.  "Ռոսսոտրուդնիչեստվո" - ն և "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ - ն համագործակցության հուշագիր են ստորագրել:

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98