Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են՝ երկար ժամանակից ի վեր առաջին անգամ
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի մետալուրգիական ճյուղի տարեկան դինամիկան 2025թ. առաջին կիսամյակի արդյունքներով ծավալվել է 8% աճից դեպի 8% անկում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկա են հրահրել հիմնականում պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտադրության ծավալների կրճատումը։

Հայաստանի արդյունաբերության դինամիկան կիսամյակի արդյունքներով ծավալվել է դեպի անկում
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի արդյունաբերության հատվածը, որը դեռ մեկ տարի առաջ հանդես է գալիս որպես տնտեսական աճի շարժիչ ուժ, 2025 թվականի առաջին կիսամյակում 12,1% անկում է արձանագրել (մեկ տարի առաջվա 18,2% աճի դիմաց)՝ ապահովելով 1,2 տրլն դրամ (3.2 մլրդ դոլար) ծավալ ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հունիսին արդյունաբերական հատվածն աճել է 2,5 տոկոսով՝ մինչև 227 մլրդ դրամ (590.5 մլն դոլար)։

Հայաստանը կարևորում է ՀԲ-ի հետ համագործակցությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում. Գրիգորյան
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում՝ մասնավորապես ընդգծելով ՀԲ փորձագիտական ներուժի կիրառման անհրաժեշտությունը հանրային կառավարման բարեփոխումների և ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում:

 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

ՀԾԿՀ. "Վեոլիա Ջուր"-ի ներդրումային պարտավորությունները կընդլայնվեն
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի միասնական օպերատոր "Վեոլիա Ջուր" -ը և Ջրային կոմիտեն կիրականացնեն շուրջ 11 մլրդ դրամի ներդրումներ:

Հակառակ սպասումներին. Հիփոթեքային վարկավորման շուկայում դիտվում է բարձր ակտիվություն
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում ավելի մեծ ակտիվություն է նկատվում, քան սպասվում էր ։ Այդ մասին օգոստոսի 5 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

2025թ. Հուլիսին Հայաստանի պետական գանձարանի եկամուտներն աճել են ավելի քան 18% - ով. ՊԵԿ նախագահ
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով (2024թ. հուլիսի համեմատ): Այդ մասին հաղորդել է Պետեկամուտների կոմիտեի նաախագահ Էդուարդ Հակոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքավայրում տեղադրել է Հայաստանում լանջի կայունության առաջին ռադարը
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Բացահանքի պատերի դեֆորմացիաների արձանագրման և կառավարման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքավայրում տեղադրել է լանջի կայունության  ռադար: Այդ մասին ասվում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում:

«Մի դրամի ուժի» թիմն այցելեց «Հայորդի» ճամբար
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, որի համար հավաքագրված 4․991․788 դրամ գումարն ուղղվեց զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։

Հայաստանում տարեկան գնաճը հուլիսին արագացել է մինչև 3,4 տոկոս՝ սննդամթերքի և ծառայությունների գների աճի հաշվին
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի սպառողական շուկայում 2025թ. հուլիսին, 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 3.4% գնաճ (մեկ տարի առաջվա 1.4% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի և ծառայությունների թանկացմամբ: 2025թ. 7 ամիսներն գնաճը ձևավորվել է 0,6% մակարդակում (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,3% գնանկման դիմաց), ինչը նաև պարենային և ոչ պարենային ապրանքների աննշան էժանացման պարագայում ծառայությունների թանկացման արդյունք է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ միայն ս. թ. հուլիսին արձանագրվել է 0,8% գնանկում (նախորդ տարվա նույն ամսվա 0,4% գնանկման դիմաց), որը պայմանավորված էր սննդամթերքի սեզոնային 2,4% էժանացմամբ ՝ ծառայությունների 0,6% թանկացման դեպքում: Երևանում հուլիս ամսին սպառողական գները նվազել են 0,8%-ով՝ 2024թ. հուլիսի 0,4% անկման դիմաց։

Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները մեկ տարում աճել են 4,7%-ով
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանում 2025թ. առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 1 820 գործարք, ինչը 4,7% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, գործարքների ընդհանուր թվում օտարերկրացիներին բաժին է ընկնում 6,8% - ը (մեկ տարի առաջվա 6,4% - ի դիմաց): Այդ մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճն առաջին կիսամյակում արգելակվել է մինչեւ տարեկան 6,3 տոկոս, իսկ արտաքին առեւտուրը նվազել է 45 տոկոսով
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. առաջին կիսամյակում դանդաղել է մինչև տարեկան 6,3% (2024թ. նույն ժամանակահատվածի 10,4% - ից)։ Ընդ որում, արդյունաբերության հատվածը, որը մեկ տարի առաջ հանդես էր գալիս որպես աճի շարժիչ ուժ, ներկայիս երկնիշ անկմամբ թուլացրել է տնտեսական աճի տեմպերը։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։

Հայաստանի մարզերում առաջին կիսամյակում անշարժ գույքի առքուվաճառքն ակնհայտ նվազել է՝ հողային գործարքների նկատմամբ հետաքրքրության անկման պատճառով
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի մարզերում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները 2025թ. առաջին կիսամյակում երկնիշ անկման մեջ են ։ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, հաշվետու ժամանակահատվածում մարզերում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները կրճատվել են տարեկան 11,5%-ով, իսկ կես տարվա ընթացքում '18,5% - ով' կազմելով 16 940:

ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել 6.75 տոկոսի մակարդակում
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել 6.75% մակարդակում: Նման որոշում է կայացվել օգոստոսի 5-ին ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

2025թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքում բնակարանները թանկացել են ընդամենը 0,9%-ով՝ առքուվաճառքի գործարքների 26,5% աճի դեպքում
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2025թ. առաջին կիսամյակում կազմել է 462.4 հազ.դրամ/1 քմ, տարեկան աճը՝ 0.9%՝ կիսամյակային 1.1%  անկման դեպքում: Այս մասին են վկայում Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը՝ «թերահավատներին». "նույնիսկ սաղմնային փուլում հզոր ազդակ է տրված հատվածի տնտեսական ակտիվությանը"
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Ո՞վ է ասել, որ այս գործընթացը վնասելու է ներդրումային միջավայրի զարգացմանը, սոցիալական ցանցում հարցնում է Հայաստանի "Էլցանցերի" ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը եւ ինքն էլ "արձանագրում է", որ "նույնիսկ սաղմնային փուլում" հզոր ազդակ է տրված ոլորտում տնտեսական ակտիվությանը":

Հայ փորձագետը բենզինի գների աճ է կանխատեսում արդեն առաջիկա օրերին
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Էներգետիկ անվտանգության գծով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանն առաջիկա օրերին Հայաստանում բենզինի գների որոշակի աճ է կանխատեսում: Այս կանխատեսման համար հիմք է ծառայել Ռուսաստանի կառավարության որոշումը, որն արգելել է բենզինի արտահանումը երկրից մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը։

Հայաստանի փոխվարչապետը ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է հետագա համագործակցության հեռանկարները
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին:

Հայկական բրենդերը մուտք են գործում սկանդինավյան շուկա
 Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Օգոստոսի 6-8 վեց հայկական բրենդեր առաջին անգամ կներկայացվեն POET Concept շոուռումում Կոպենհագենի Նորաձևության Շաբաթվա միջոցառումների շրջանակում, որը ոլորտի առաջատար հարթակներից է՝ ուղված կայուն զարգացման և նորարարության վրա։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանի նորաձևության և հագուստի պալատի (FGC) մամուլի ծառայությունից, POET Concept եռօրյա շոուին կմասնակցեն հայկական ապրանքանիշերը, որոնց թվում են Ariga Torosian, Avetisian Jewelry, Loom Weaving, Ruzane, Soncess և True Romance:

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98