Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նոր շենք կունենա
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նոր շենք կունենա։ ՀՀ կառավարությունն օգոստոսի 7-ի նիստում հավանություն է տվել որոշման նախագծին, համաձայն որի, շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար 25,3 մլն դրամի  բյուջետային միջոցներ կտրամադրվեն:

Հայաստանում գործող "Ալյանս" ԱՏԳ-ն կլուծարվի
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո Այսօր ՀՀ կառավարության նիստում կայացված որոշմամբ մերժվել է «Ալյանս Ֆեզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման հայտը, «Ալյանս» ազատ տնտեսական գոտին լուծարվել է:

Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում տեքստիլ արտադրանքի արտահանման ներուժի զարգացման ուղղությամբ
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո Կառավարության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը:

Հայաստանի ՏՏ ոլորտն առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 25.6%-ով
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2025թ. առաջին կիսամյակում աճել է տարեկան 12,6%-ով (մեկ տարի առաջվա 10,4% աճի դիմաց)՝ ապահովելով 552.1 մլրդ դրամի հասույթ (1.4 մլրդ դոլար)։

Հայաստանը եւս 6 ամսով երկարացնում է ներկրվող ամրանների համար պետական տուրքի գանձման ժամկետները
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանը ևս 6 ամսով երկարացնում է երրորդ երկրներից ներմուծվող ամրանների համար պետական տուրքի գանձման ժամկետները: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում։

Modex. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում տնտեսվարող սուբյեկտների 39%-ը ներկայացնում է առեւտրի ոլորտը
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 39%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 389 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 323 մլրդ դրամի զուտ եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 24%-ը։ Այդ մասին են վկայում Modex խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքները։

Ներմուծողից՝ խոշոր արտադրող. «Էլեկտրիկա Գռուպ»
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Մալուխատարեր, տարբեր չափերի մետաղական արկղեր, շուրջ քառասուն տեսակի լուսատուներ ու 50-ից ավելի այլ արտադրատեսակներ. «Էլեկտրիկա Գռուպ» ընկերությունը շուկայում ներկայացնում է մատչելի գին-որակ համադրությամբ ապրանքատեսականի, որոնք ապահովում են ինչպես խոշոր շինարարական նախագծերի, այնպես էլ անհատական պահանջներին համապատասխան լուծումներ։

 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակում մեկնարկած ծրագրերը
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։

Արդշինբանկը՝ Հայաստանի թիվ մեկ հարկատու ուղղակի հարկերի գծով
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2025 թվականի առաջին կիսամյակի համար հրապարակված արդյունքների՝ Արդշինբանկն ուղղակի հարկերի վճարման գծով Հայաստանի ամենախոշոր հարկատուն է: 2025 թվականի առաջին կիսամյակին բանկը ուղղակի հարկերի գծով պետբյուջե է փոխանցել 27,27 մլրդ ՀՀ դրամ: Այս ցուցանիշը հնարավոր է դարձել շահութահարկի և եկամտային հարկի զգալի աճի շնորհիվ։

Հայաստանի ծառայությունների ոլորտի աճն արագանում է
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանում 2025թ. առաջին կիսամյակում ծառայությունների ոլորտի տարեկան աճի տեմպն  արագացել է 4,4%-ից մինչեւ 9,8%՝ ապահովելով 1,8 տրլն դրամ (4.6 մլրդ դոլար)  ծավալ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հունիսին մատուցված ծառայությունների ծավալն աճել է 1,3 տոկոսով ՝ կազմելով 322.8 մլրդ դրամ (840.2 մլն դոլար)։

Հայաստանի առևտրային գործընկերների առաջատար հնգյակում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան՝ 6.3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի հետ առեւտրում առաջատար հնգյակում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը եւ Գերմանիան՝ 6.3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Դրանցից 4-ը 2025թ. առաջին կիսամյակում 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ ծավալները կրճատել են. Ռուսաստանը ՝ 54,8% - ով, Չինաստանը՝ 15% - ով, ԱՄԷ-ն՝ 69,4% - ով, Գերմանիան՝ 3,3% - ով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ՌԴ-ն, Չինաստանը և ԱՄԷ-ն էական աճ էին ցույց տալիս, իսկ Գերմանիան այն ժամանակ ավելի ցայտուն անկման մեջ էր։ Ընդ որում, Իրանին հաջողվել է բարելավել տարեկան դինամիկան՝ 6,8 տոկոս անկումից հասնելով 6 տոկոս աճի։ Դատելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից՝ Հայաստանի հետ ՌԴ և ԱՄԷ  առևտրի ծավալների զգալի նվազումը պայմանավորված է ադամանդի և ոսկու վերաարտահանման և վերաներմուծման գործոնի չեզոքացմամբ։

Հայաստանի առևտրի հասույթը կիսամյակի արդյունքներով հասել է մոտ 3 տրլն դրամի
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի առևտրի հատվածի հասույթի տարեկան աճի տեմպերը 2025թ. առաջին կիսամյակում դանդաղել են՝ 22,9%-ից մինչեւ 3,9%՝ գերազանցելով 2,9 տրլն  դրամը (7.5 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ս.թ. հունիսին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 6,2 տոկոսով՝ կազմելով 549.3 մլրդ դրամ (1.4 մլրդ դոլար)։

Ադամանդի եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումը մեծապես նվազեցրել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին  առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել ՝ առաջին կիսամյակում ընդհանուր ծավալում կազմելով 25% (2.4 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 64% - ի (11.7 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբը վճռորոշ դեր է խաղացել երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման գործում, որը 2 անգամ աճից իջել է մինչև 45 տոկոս անկում։

էկոնոմիկայի նախարար. Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը Միացյալ Թագավորության հետ
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2025թ. առաջին կիսամյակում կազմել է 82.8 մլրդ դրամ (211.7 մլն դոլար) ՝ տարեկան աճի  5%-ից հմինչեւ 1.5% դանդաղմամբ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն ս.թ. հունիսին կապի ոլորտի հասույթը կազմել է 14.4 մլրդ դրամ՝ մեկ ամսում 2.8% աճով:

2025թ. առաջին կիսամյակում բեռնափոխադրումներն աճել են երկաթուղային փոխադրումների ակտիվության շնորհիվ
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2025թ. առաջին կիսամյակում կազմել է 7 580.1 հազար տոննա ՝ տարեկան 1,9% աճով (նախորդ տարվա 16,8% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը նվազում է, սակայն օղու և գարեջրի արտադրությունն աճում է
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  2025թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում նվազել են բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները՝ բացառությամբ օղու, լիկյորի (և այլ թունդ ալկոհոլային խմիչքների) և գարեջրի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կիսամյակի արդյունքներով աճել է 4% - ով
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2025թ. առաջին կիսամյակում արագացել է՝ 1,9%-ից մինչեւ 4%՝ կազմելով 4 694.7 մլն կվտ/ժամ: Ընդ որում, միայն հունիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8,4%-ով՝ մինչև 701,8 մլն կվտ/ժամ: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98