Մայիս-հուլիս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան. էկոնոմիկայի նախարար
 Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237,603 զբոսաշրջիկ)։ Այդ մասին  հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

2024 թվականին Հայաստանը կրճատել է նավթամթերքի ներմուծումն ու արտահանումը
 Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  2024 թվականին Հայաստանը ներկրել է 489.1 հազար տոննա նավթամթերք, ինչը  6.4%-ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է, գործնականում, համաչափ՝ 6,8% - ով ՝ մինչև 469,7 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Նոր Էլեկտրաէներգետիկ ճարտարապետությունը թույլ կտա Բաքվին ու Անկարային վերջնականապես դուրս մղել Հայաստանը «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքից. քաղաքագետ
 Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025,

Արմինֆո. «Թրամփի երթուղին» ունի նաև շատ հստակ էներգետիկ արտահայտում, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայ-ռուսական ու հայ-իրանական էներգատրանսպորտային կապերի խզմանը: Նման տեսակետ է հայտնել էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

ՀՀ ֆինանսների նախարարություն. Առաջիկայում Semi-Structural Gap Model-ը կօգտագործվի բյուջետային գործընթացը կանխատեսելու համար
 Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության աշխատակիցները Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների հետ համատեղ տեխնիկական աջակցության շրջանակներում շարունակել են մակրոտնտեսական ցուցանիշների միջնաժամկետ կանխատեսման կիսակառուցվածքային մոդելի (Semi-Structural Gap Model/SSGM) մշակման աշխատանքները:

Հայաստանի հանքագործների միությունը շնորհավորել է Lydian Armenia-ին Ամուլսարի ոսկու հանքավայրում աշխատանքների վերսկսման կապակցությամբ
 Շաբաթ, 9 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Լիդիան Արմենիայի գործընկերներն Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։ Վստահ եմ, որ Ամուլսարի նախագծի երկար սպասված մեկնարկը շոշափելի տնտեսական օգուտներ կբերի երկրին, ինչպես նաև զգալիորեն կամրապնդի Հայաստանի դիրքը արդյունավետ ներդրումային տարածքների համաշխարհային քարտեզում: Ասոցիացիայի ղեկավար Վարդան Ջանյանը այս մասին գրել է իր Facebook-ի էջում:

TRIPP-ի գործարկմամբ Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի հետ
 Շաբաթ, 9 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  TRIPP-ի (Թրամփի խաղաղության և բարգավաճման միջազգային երթուղի) գործարկմամբ Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի հետ, որը 30 տարի չկար, ինչպես նաև՝ Իրանի և Կենտրոնական Ասիայի հետ, իսկ Չինաստանը կստանա  նոր երկաթուղի դեպի Արևմուտք: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք TRIPP-ի գործարկումը վնաս չի հասցնի Ռուսաստանի և Իրանի լոգիստիկ և առևտրային շահերին, և արդյոք չի նվազեցնի Չինաստանի դերը Ասիայից դեպի Եվրոպա առևտրային հոսքերում։

Ամուլսարում շինարարական աշխատանքները վերսկսկսվել են
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսկսվել են։ Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են  ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Այդ մասին հաղորդում է «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունը։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 4-8-ը դոլարային գործարքների անկման ֆոնին ռուբլով գործարքներն  աճել են
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ.օգոստոսի 4- 8-ը դոլարային գործարքների անկման ֆոնին աճել են ռուբլով գործարքները։ Եվրոյով գործարքներ արդեն երկուսուկես ամիս չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների շաբաթական միտումը ծավալվել 47% աճից դեպի 21% անկում է, իսկ նախորդ շաբաթ վերսկսված ռուբլով գործարքներն աճել է 86% - ով ։ Դա նվազեցրել է դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալի գերակայությունը ռուբլով գործարքների նկատմամբ՝ 2,5 անգամից մինչեւ 1,1 անգամ։

Հայաստանը կրճատել է ադամանդի արտահանումն ու ներմուծումը ՝ մեկուկես տարվա վերընթացից հետո
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանը, 2023 թվականից մինչև 2024 թվականի կեսերը ադամանդի արտահանման և ներմուծման կտրուկ աճից հետո սկսել է կրճատել ծավալները։ Արդյունքում ՝ ամբողջ 2024 թվականի ընթացքում ադամանդի արտահանման և ներմուծման ծավալները նվազել են 6% - ով  (2023թ. 88,2% և 39% աճի դիմաց) ՝ համապատասխանաբար, մինչև 4201,6 հազար և 3320,2 հազար կարատ ։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

Հայաստանի զբոսաշրջային ներուժը կներկայացվի Մոսկվայում Road Show-ի շրջանակներում
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Սեպտեմբերի 12-ին Մոսկվայի ВДНХ համալիրում տեղի կունենա փոխճանաչողական այց (Road Show)՝ Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի գործընկերների մասնակցությամբ։

Հայաստանում կանցկացվի էնոտուրիզմին նվիրված առաջին փառատոնը
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանում տեղի կունենա էնոտուրիզմին նվիրված առաջին փառատոնը՝ EnoFest Armenia - 2025, ինչպես նաև EnoTalks Armenia-2025 մասնագիտացված համաաժողովը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է EnoFest -ի և EnoTalks -ի համահիմնադիր Լիլիթ Գրիգորյանը։

Հայաստանն ու ԱՄԷ-ն համագործակցության հարուստ օրակարգ ունեն. նախարար
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նարիման Ալ Մուլլային։

Հայաստանի մաքսային ծառայություն. 2024 թվականի վերջին ոսկու արտահանման և ներմուծման բարձր աճը սկսել է թուլանալ
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո. 2024 թվականի վերջին ոսկու արտահանման և ներմուծման բարձր աճը սկսել է թուլանալ։ Այսպես, Հայաստանը 2024 թվականին արտահանել է 77 566,9 կգ ոսկի ՝ տարեկան աճի արգելակմամբ՝ 3,2 անգամից մինչև 2,7 անգամ, իսկ ներմուծել է 85 475,5 կգ ոսկի ՝ տարեկան աճի 7,7 անգամից մինչև 92% դանդաղումամբ։ Այդ մասին են վկայում Հայաստանի մաքսային ծառայության տվյալները։

ՀԷՑ. Շուրջ 70 ընկերություն պատրաստակամություն է հայտնել մասնակցելու շուկայի ուսումնասիրության նախնական փուլին
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  «ՀԷՑ» ՓԲԸ կողմից նախաձեռնված գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն են հայտնել շուրջ 70 ընկերություններ: Այդ մասին հաղորդում է «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը:

Տնտեսագետ. անկախ այն բանից, թե Սյունիքի միջանցքը ինչ անուն կկրի` դրա միջանցքային տրամաբանությունը հակասում է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Նախքան քաղաքական անուններ ընտրելն ու գեղեցիկ փաթեթավորումը` շատ կարևոր է հասկանալ բովանդակային հետևանքները։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրում է տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը՝ անդրադառնալով Սյունիքի միջանցքի նկատմամբ վերահսկողության սպասվող փոխանցմանն ԱՄՆ-ին։

Գեւորգ Պապոյան. Հայաստանից ծաղիկների արտահանումը քաշային արտահայտությամբ աճել է 2.3 անգամ
 Ուրբաթ, 8 Օգոստոսի 2025,

Արմինֆո 2025թ. օգոստոսի 3-ի դրությամբ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արտահանվել է 2,3 անգամ շատ տոննա ծաղիկ (որոշ դեպքերում ձևակերպում են տոննայով)։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

ՀԷՑ ՓԲԸ-ը նախատեսում է անցկացնել տրանսպորտային միջոցների համար շարժիչային, հիդրավլիկ յուղերի և քսանյութերի գնման բաց մրցույթ
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն իր գործունեությունն ու պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով նախատեսում է անցկացնել տրանսպորտային միջոցների համար շարժիչային, հիդրավլիկ յուղերի և քսանյութերի, անտիֆրիզի, անվադողերի և կուտակիչ մարտկոցների գնման բաց մրցույթ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Էկոնոմիկայի նախարարը՝ "Տաշիր" ԸԽ՝ Վանաձորում գործարան կառուցելու խոստման մասին. «Նախ ավարտեք սկսածը»
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Մինչ Վանաձորում մեծ գործարանի կառուցումը, ինչի մասին օրեր առաջ խոստացել էր Տաշիր ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, հույս ունեմ, որ նրանք կգործարկեն փոքր մետաղաձուլական գործարան, որի շինարարությունը տարիներ շարունակ ձգձգվում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Հայաստանի կառավարությունն իրավունք է ստացել վաճառել "ՄՏՍ Արմենիա"-ի բաժնետոմսերի իր մասը
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի կառավարությունն իրավունք է ստացել վաճառել "ՄՏՍ Արմենիա" կապի օպերատորի բաժնետոմսերի իր մասը (20%): Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 7-ի նիստում։

Հայաստանը ԱՄԷ-ի հետ ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր կստորագրի
 Հինգշաբթի, 7 Օգոստոսի 2025,

Արմինֆո.Հայաստանը մտադիր է համաձայնագիր կնքել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ ծառայությունների առևտրի և ներդրումների վերաբերյալ: ՀՀ կառավարությունը օգոստոսի 7-ի նիստում նպատակահարմար է գտել ստորագրել այդ փաստաթուղթը։

Արտ. փոխարժեքները
17.06.2026
RUB5.04-0.04
USD368.06-0.15
EUR426.84-0.65
GBP493.64-0.76
CAD262.69-0.37
JPY22.970.00
CNY54.46-0.04
CHF464.600.98