ԵԱԶԲ-ն կաջակցի ԶՊՄԿ-ի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
 Ուրբաթ, 3 Հուլիսի 2026,

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ֆինանսավորում կտրամադրի` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրի իրականացման համար։ Համապատասխան վարկային պայմանագիրը ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և Բիզնես ֆորումի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն, նախագծային բլոկի ղեկավար Սերգեյ Իգնատովը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը։

Երևանում քննարկվել է Իրան-Հայաստան ՕԳԾ շինարարության ընթացքը
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Ավտոմոբիլային ճանապարհների ապաշրջափակումը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել միջազգային ներդրողների շրջանում. վարչապետ
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Ավտոմոբիլային ճանապարհների ապաշրջափակումը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել միջազգային ներդրողների շրջանում։ Այս մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBank
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Fast հիմնադրամի կողմից կազմակերպվող AI ճամբարի ավելի քան 460 մասնակցի համար Իդրամն ու IDBank-ն անցկացրեցին ֆինանսական գրագիտության եռօրյա դասընթացների շարք։

Փաշինյան. Արտահանման աջակցության գործակալության ստեղծման գործընթացն ընթացքի մեջ է, և մոտ ժամանակներս այն կձևավորվի
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը ձեռքերը ծալած չի նստում՝ սպասելով Եվրոպական միության աջակցությանը հայրենական արտադրանքն արտասահմանյան շուկաներ արտահանելու հարցում։

Հայաստանի իշխանություններն ընդլայնել են արտահանողների սուբսիդիաներն այն ապրանքների գծով, որոնց ներմուծումը Ռուսաստան սահմանափակված է
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները երկարաձգել և ընդլայնել են արտահանողների սուբսիդիաներն այն ապրանքների գծով, որոնց ներմուծման նկատմամբ Ռուսաստանում սահմանափակումներ են կիրառվել: Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 2-ին ՀՀ կառավարության նիստում:

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Երբեմն լավագույն որոշումները կայացվում են ոչ թե գրասենյակում կամ հանդիպումների սեղանի շուրջ, այլ ընդմիջման ընթացքում։

ՊԵԿ. պետբյուջեի մուտքերը կես տարում գերազանցել են 1.5 տրլն դրամը՝ տարեկան 14.7% աճով և հաստատված ծրագրի գերակատարմամբ
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամով։

GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայտնում է նոր բացառիկ համագործակցության մեկնարկի մասին. GTB Development ընկերությունը պաշտոնապես դարձել է նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը։

Հայաստանի և ԵՄ պաշտոնյաները հանդես են եկել էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման օգտին
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հուլիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուին։

Հայաստանում ակցիզային հարկի դրույքաչափերը կփոխվեն
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.Կառավարությունն առաջարկում է վերանայել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը։ ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները: 

Visa-ն հայտարարում է Visa Threat Intelligence հարթակի գործարկման մասին՝ կիբեռսպառնալիքներից և խարդախություններից պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

ԱրմԻնֆո։ Նոր հարթակը միավորում է կիբեռսպառնալիքներին  եւ  վճարումներին վերաբերող  վերլուծական տվյալները՝ օգնելով կազմակերպություններին հայտնաբերել սպառնալիքներն ավելի վաղ փուլերում և նվազեցնել հետագա խարդախությունների ռիսկերը

Հայաստանում անկանխիկ քարտային գործարքները 2026թ. ապրիլին արդեն հասել են ընդհանուր ծավալի 62%-ի
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում անկանխիկ գործարքները հաստատվում են ամեն տարի գերակշռությամբ՝ 2026 թվականի ապրիլին այն հասցնելով արդեն ընդհանուր ծավալի 62 տոկոսի (մեկ տարի առաջվա 56 տոկոսից)՝  1-ին եռամսյակի արդյունքներով բացարձակ արտահայտությամբ կազմելով 1.2 տրլն դրամ (3.1 մլրդ դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։ 

Հայաստանում վիրտուալ պոստերմինալների թիվը մոտեցել է 6 հազարի
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո Հայաստանում վիրտուալ պոստերմինալների (vPOS-երի) թիվը 2026 թվականի ապրիլին հասել է 5,877 հազարի, որի 51,3 տոկոսը կամ 3,016 հազարը գործարկվել են առեւտրի, հանրային սննդի եւ ծառայությունների կետերում։ VPOS-ների քանակի տարեկան 22,3%-ով կամ 1,073 հազարով աճը և սովորական POS-ների 16% - ով կամ 13,678 հազարով աճը լիովին բացատրվում է անկանխիկ վճարումների ակտիվությամբ, որոնք պարտադիր են դարձել 2022 թվականի հուլիսից կանխիկ գործառնությունների օրենսդրական սահմանափակման ներդրումից հետո։ Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Հայ փորձագետը բարձրացնում է Հայաստանում IMEI համակարգի ներդրման նախագծին առնչվող մի շարք հարցեր
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո. "Ամերիա" կառավարման խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը մի շարք հարցեր է բարձրացրել Հայաստանում IMEI համակարգի նախատեսվող ներդրման առնչությամբ, որի շուրջ քննարկումներ տեղի կունենան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Հայաստանի դեսպանը բանակցություններ է վարել տեխնոլոգիական և կիսահաղորդիչների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների հետ
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.  ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել տեխնոլոգիական և կիսահաղորդիչների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան ընկերությունների՝ GlobalFoundries-ի և Texas Instruments-ի ներկայացուցիչների հետ։

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո.  Հուլիսի 25-ին Վայոց ձորի Հորս բնակավայրում առաջին անգամ կանցկացվի մեղրի փառատոն։ Այդ մասին հաղորդում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

«Փառատոնի ողջ ընթացքում կարող եք ոչ միայն համտեսել ու բացահայտել, այլև հասկանալ, թե ինչու է Հայաստանի վայրի բնությունն այդքան յուրահատուկ։ Բացահայտիր Հայաստանի վայրի բնության հարուստ ժառանգությունը։ Ունեցիր անմոռանալի օր, մասնակցիր սպասվող միջոցառումներին, աջակցիր գյուղական արտադրողներին և տեղական ձեռնարկատերերին, զգա համակեցության գաղափարը՝ մարդն ու բնությունը կողք կողքի», - ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի կառավարությունում քննարկվել են պետական ներդրումների ծրագրերը
 Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026,

Արմինֆո Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը։

Ֆինանսական տեխնոլոգիան՝ որպես վաճառքի շարժիչ. IDBank-ը Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրեց իր ֆինտեխ էկոհամակարգը
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026,

Արմինֆո.Ինչպե՞ս են ժամանակակից ֆինտեխ լուծումները փոխում սպառողական վարքագիծը, ընդլայնում բիզնեսների ֆինանսական հնարավորությունները և նպաստում տնտեսության ակտիվացմանը․

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026,

Արմինֆո.Universal Hospital Product ընկերությունում բժշկական նշանակության բինտերի և թանզիֆե անձեռոցիկների արտադրությունն այսօր իրականացվում է ժամանակակից հոսքագծերով՝ արտադրության ամբողջական ցիկլով։

Արտ. փոխարժեքները
05.08.2026
RUB4.50-0.02
USD366.14-0.87
EUR422.560.06
GBP493.12-0.21
CAD260.38-0.97
JPY23.22-0.03
CNY54.24-0.11
CHF452.36-0.74