Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից
 Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,

Արմինֆո. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երևան-Բաթումի-Երևան միջազգային ուղևորատար գնացքի երթևեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երևանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջև։

 Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր
 Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր:

Հայաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ 44 տոննա քաշով իրանական բեռնատարներն ազատել ճանապարհային հարկի վճարումից
 Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է մինչև 44 տոննա քաշ ունեցող իրանական բեռնատարներն ազատել ճանապարհային հարկի վճարումից՝ ինչպես տարանցիկ, այնպես էլ երկկողմ բեռնափոխադրումների դեպքում: Նախաձեռնությունը զետեղված է իրավական ակտերի միասնական պորտալում:

«Ազիմուտ» ընկերությունը Հայաստան է առաքել ռադիոփարոս՝ օդանավերի կառավարման համար
 Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,

Արմինֆո «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ազիմուտ» արտադրական ընկերությունը Հայաստան է առաքել VOR/DME 2700 ռադիոփարոս, որը տեղադրվել է Սիսիան քաղաքի մոտակայքում։ Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը:

ԱԶԲ-ն միացավ Հյուսիս-Հարավ միջանցքի հարավային հատվածի կառուցմանը
 Երեքշաբթի, 20 Մայիսի 2025,

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին զգալի աջակցություն է ցուցաբերում "Հյուսիս - Հարավ" տրանսպորտային միջանցքի կառուցման նախագծի իրականացման գործում: Այդ մասին հաղորդել է "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը՝ Հայաստանի Հանրապետության հետ ԱԶԲ համագործակցության 20-ամյակին նվիրված մամուլի շրջագաաայության ընթացքում:

 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո.

Քոչարյան. Իրանից Հայաստան գազատարն ի սկզբանե տարանցիկ որեւէ հնարավորություն չէր ենթադրում
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո. Իրանից Հայաստան գազատարն ի սկզբանե տարանցիկ որևէ հնարավորություն չէր ենթադրում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում։

Վիեննայում կայացել է Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո.Մայիսի 15-ին Վիեննայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը։

Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո.  Այսուհետ ԱրարատԲանկի հաճախորդները Moneytun միջազգային արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով դեպի ԱՄՆ (Կալիֆորնիա և Նևադա) փոխանցման համար վճարելու են աննախադեպ 1% հատուկ սակագին։ Իջեցված սակագներ են գործում նաև դեպի ՌԴ, Եվրոպա և Հնդկաստան ուղղությունների համար։

Պետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթները Ֆինանսների նախարարությունից կփոխանցվեն Պետական վերահսկողական ծառայությանը
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո.ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Team Telecom Armenia-ն հայտարարել է 5G ցանցի գործարկման մասին
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորներից մեկը ՝ Team Telecom Armenia ընկերությունը, մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործարկել է 5G ցանցը: Այդ մասին Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրվա առթիվ շնորհավորական տեսաուղերձում հայտարարել է Team Telecom Armenia -ի գլխավոր տնօրեն Հայկ Եսակյանը։

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

ԱրմինֆոIdram&IDBank հավելվածը կրկին թարմացվել է․ այս անգամ էլ նորությունը կհեշտացնի հաճախորդների առօրյան: Ինչպես յուրաքանչյուր նորության, այնպես էլ այս թարմացման հիմքում օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու գաղափարն է։

Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո. Կոնվերս Բանկը միացել է UX/UI Design Battle նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր: Մասնակցության մասին որոշումը կայացվել է թվային պրուդուկտների զարգացմանը բաց մոտեցման շրջանակներում:

ԱԶԲ ծրագրի ղեկավար. Բանկի ծրագրով նախատեսված 46 դպրոցներից 23-ն արդեն վերականգնվել է
 Երկուշաբթի, 19 Մայիսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության ուժեղացման ծրագրի շրջանակում ավարտվել է նախատեսված 46 ուսումնական հաստատություններից 23-ի վերակառուցումն ու շինարարությունը: Այդ մասին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության 20-ամյակին նվիրված մամուլի շրջագայության ընթացքում հաղորդել է ԱԶԲ ծրագրի ղեկավար Գոհար Մուսայելյանը: Նա հստակեցրեց, որ մնացած դպրոցներում աշխատանքները կամ շարունակվում են, կամ նախագծման ավարտական փուլում են: Ծրագրի ղեկավարը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծրագիրը ներառում է ոչ միայն դպրոցաշինություն, այլև բազմաթիվ այլ բաղադրիչներ: "Մեզ համար չափազանց կարևոր է, որ վերջնական արդյունքը լինի հնարավորինս զգալի։ Այս առումով մենք, օրինակ, նախատեսել ենք սեյսմիկ նորմերի վերանայում, ինչը նաեւ կարեւոր քայլ է Հայաստանում քաղաքաշինության զարգացման գործում", - պարզաբանել է ծրագրի ղեկավարը։

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել են
 Շաբաթ, 17 Մայիսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել են, իսկ ռուբլով գործարքները՝ նվազել։ Եվրոյով գործարքներ արդեն երկու ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, ռուբլով գործարքների շաբաթական թրենդը 64,3 տոկոս աճից շրջադարձ է կատարել դեպի 30,4 տոկոս անկում, ինչին զուգընթաց դոլարային գործարքների թրենդը 38,2 տոկոս անկումից հասել է 62 տոկոս աճի։ Արդյունքում՝ դոլարային գործարքների ընդհանուր շաբաթական ծավալը կրկին սկսել է գերակշռել ռուբլով գործարքների նկատմամբ՝ 1,7 անգամ, այն դեպքում, երբ մեկ շաբաթ առաջ պատկերը հակառակն էր. ռուբլով գործարքները 1,3 անգամ գերազանցել են դոլարային գործարքների նկատմամբ։

«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ
 Ուրբաթ, 16 Մայիսի 2025,

Արմինֆո.Ակբա բանկը՝ համագործակցելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, մշակութասեր հանրությանն է ներկայացնում յուրահատուկ փորձառություն՝ վիրտուալ իրականության միջոցով հայտնվել Մարտիրոս Սարյանի խորհրդանշական «Հայաստան։ Պաննո» կտավում։

 Ուրբաթ, 16 Մայիսի 2025,

Արմինֆո.

 Ուրբաթ, 16 Մայիսի 2025,

Արմինֆո.

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23