Արդշինբանկը՝ Հայաստանի թիվ մեկ հարկատու ուղղակի հարկերի գծով
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2025 թվականի առաջին կիսամյակի համար հրապարակված արդյունքների՝ Արդշինբանկն ուղղակի հարկերի վճարման գծով Հայաստանի ամենախոշոր հարկատուն է: 2025 թվականի առաջին կիսամյակին բանկը ուղղակի հարկերի գծով պետբյուջե է փոխանցել 27,27 մլրդ ՀՀ դրամ: Այս ցուցանիշը հնարավոր է դարձել շահութահարկի և եկամտային հարկի զգալի աճի շնորհիվ։

Հայաստանի ծառայությունների ոլորտի աճն արագանում է
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանում 2025թ. առաջին կիսամյակում ծառայությունների ոլորտի տարեկան աճի տեմպն  արագացել է 4,4%-ից մինչեւ 9,8%՝ ապահովելով 1,8 տրլն դրամ (4.6 մլրդ դոլար)  ծավալ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հունիսին մատուցված ծառայությունների ծավալն աճել է 1,3 տոկոսով ՝ կազմելով 322.8 մլրդ դրամ (840.2 մլն դոլար)։

Հայաստանի առևտրային գործընկերների առաջատար հնգյակում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան՝ 6.3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի հետ առեւտրում առաջատար հնգյակում են Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը եւ Գերմանիան՝ 6.3 մլրդ դոլար ընդհանուր ծավալով: Դրանցից 4-ը 2025թ. առաջին կիսամյակում 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ ծավալները կրճատել են. Ռուսաստանը ՝ 54,8% - ով, Չինաստանը՝ 15% - ով, ԱՄԷ-ն՝ 69,4% - ով, Գերմանիան՝ 3,3% - ով, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ՌԴ-ն, Չինաստանը և ԱՄԷ-ն էական աճ էին ցույց տալիս, իսկ Գերմանիան այն ժամանակ ավելի ցայտուն անկման մեջ էր։ Ընդ որում, Իրանին հաջողվել է բարելավել տարեկան դինամիկան՝ 6,8 տոկոս անկումից հասնելով 6 տոկոս աճի։ Դատելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից՝ Հայաստանի հետ ՌԴ և ԱՄԷ  առևտրի ծավալների զգալի նվազումը պայմանավորված է ադամանդի և ոսկու վերաարտահանման և վերաներմուծման գործոնի չեզոքացմամբ։

Հայաստանի առևտրի հասույթը կիսամյակի արդյունքներով հասել է մոտ 3 տրլն դրամի
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի առևտրի հատվածի հասույթի տարեկան աճի տեմպերը 2025թ. առաջին կիսամյակում դանդաղել են՝ 22,9%-ից մինչեւ 3,9%՝ գերազանցելով 2,9 տրլն  դրամը (7.5 մլրդ դոլար)։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, ս.թ. հունիսին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 6,2 տոկոսով՝ կազմելով 549.3 մլրդ դրամ (1.4 մլրդ դոլար)։

Ադամանդի եւ ոսկու վերաարտահանման գործոնի չեզոքացումը մեծապես նվազեցրել է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի արտաքին առևտրում թանկարժեք մետաղներին և քարերին  առնչվող գործարքները 2025 թվականից սկսել են նվազել ՝ առաջին կիսամյակում ընդհանուր ծավալում կազմելով 25% (2.4 մլրդ դոլար)՝ մեկ տարի առաջվա 64% - ի (11.7 մլրդ դոլար) դիմաց։ Ապրանքների այդ խումբը վճռորոշ դեր է խաղացել երկրի արտաքին առևտրաշրջանառության տարեկան դինամիկայի վատթարացման գործում, որը 2 անգամ աճից իջել է մինչև 45 տոկոս անկում։

էկոնոմիկայի նախարար. Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը Միացյալ Թագավորության հետ
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2025թ. առաջին կիսամյակում կազմել է 82.8 մլրդ դրամ (211.7 մլն դոլար) ՝ տարեկան աճի  5%-ից հմինչեւ 1.5% դանդաղմամբ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն ս.թ. հունիսին կապի ոլորտի հասույթը կազմել է 14.4 մլրդ դրամ՝ մեկ ամսում 2.8% աճով:

2025թ. առաջին կիսամյակում բեռնափոխադրումներն աճել են երկաթուղային փոխադրումների ակտիվության շնորհիվ
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2025թ. առաջին կիսամյակում կազմել է 7 580.1 հազար տոննա ՝ տարեկան 1,9% աճով (նախորդ տարվա 16,8% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը նվազում է, սակայն օղու և գարեջրի արտադրությունն աճում է
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  2025թ. առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում նվազել են բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները՝ բացառությամբ օղու, լիկյորի (և այլ թունդ ալկոհոլային խմիչքների) և գարեջրի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կիսամյակի արդյունքներով աճել է 4% - ով
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան աճը 2025թ. առաջին կիսամյակում արագացել է՝ 1,9%-ից մինչեւ 4%՝ կազմելով 4 694.7 մլն կվտ/ժամ: Ընդ որում, միայն հունիսին էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8,4%-ով՝ մինչև 701,8 մլն կվտ/ժամ: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանում ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են՝ երկար ժամանակից ի վեր առաջին անգամ
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի մետալուրգիական ճյուղի տարեկան դինամիկան 2025թ. առաջին կիսամյակի արդյունքներով ծավալվել է 8% աճից դեպի 8% անկում։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, նման դինամիկա են հրահրել հիմնականում պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտադրության ծավալների կրճատումը։

Հայաստանի արդյունաբերության դինամիկան կիսամյակի արդյունքներով ծավալվել է դեպի անկում
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո.  Հայաստանի արդյունաբերության հատվածը, որը դեռ մեկ տարի առաջ հանդես է գալիս որպես տնտեսական աճի շարժիչ ուժ, 2025 թվականի առաջին կիսամյակում 12,1% անկում է արձանագրել (մեկ տարի առաջվա 18,2% աճի դիմաց)՝ ապահովելով 1,2 տրլն դրամ (3.2 մլրդ դոլար) ծավալ ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հունիսին արդյունաբերական հատվածն աճել է 2,5 տոկոսով՝ մինչև 227 մլրդ դրամ (590.5 մլն դոլար)։

Հայաստանը կարևորում է ՀԲ-ի հետ համագործակցությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում. Գրիգորյան
 Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2025,

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում՝ մասնավորապես ընդգծելով ՀԲ փորձագիտական ներուժի կիրառման անհրաժեշտությունը հանրային կառավարման բարեփոխումների և ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում:

 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո.

ՀԾԿՀ. "Վեոլիա Ջուր"-ի ներդրումային պարտավորությունները կընդլայնվեն
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի միասնական օպերատոր "Վեոլիա Ջուր" -ը և Ջրային կոմիտեն կիրականացնեն շուրջ 11 մլրդ դրամի ներդրումներ:

Հակառակ սպասումներին. Հիփոթեքային վարկավորման շուկայում դիտվում է բարձր ակտիվություն
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայում ավելի մեծ ակտիվություն է նկատվում, քան սպասվում էր ։ Այդ մասին օգոստոսի 5 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

2025թ. Հուլիսին Հայաստանի պետական գանձարանի եկամուտներն աճել են ավելի քան 18% - ով. ՊԵԿ նախագահ
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով (2024թ. հուլիսի համեմատ): Այդ մասին հաղորդել է Պետեկամուտների կոմիտեի նաախագահ Էդուարդ Հակոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքավայրում տեղադրել է Հայաստանում լանջի կայունության առաջին ռադարը
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Բացահանքի պատերի դեֆորմացիաների արձանագրման և կառավարման համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքավայրում տեղադրել է լանջի կայունության  ռադար: Այդ մասին ասվում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունում:

«Մի դրամի ուժի» թիմն այցելեց «Հայորդի» ճամբար
 Երեքշաբթի, 5 Օգոստոսի 2025,

Արմինֆո. Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մի դրամի ուժի» այս տարվա մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն էր, որի համար հավաքագրված 4․991․788 դրամ գումարն ուղղվեց զոհված զինծառայողների երեխաների ամառային հանգիստն ու կրթությունը կազմակերպելուն։

Արտ. փոխարժեքները
13.03.2026
RUB4.68-0.08
USD377.540.10
EUR432.70-3.55
GBP500.62-4.89
CAD276.06-1.65
JPY23.69-0.09
CNY54.76-0.17
CHF479.17-4.23